Պատրաստ ենք երկխոսության` պայմանով. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում  հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, խոսելով «Հանուն  Հանրապետության» կուսակցության անունից, նշեց, որ պահանջում են արտահերթ ընտրություններ։

Պատգամավորը նաև հարց ուղղեց վարչապետին․ «Չե՞ք կարծում, որ դուք պետք է նախաձեռնեք բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում խորհրդարանում և խորհրդարանից դուրս Ձեր հրաժարականը պահանջող քաղաքական միավորների հետ։ Խոսելու և հաշտության, համերաշխության մթնոլորտը ձևավորելու համար»։

Փաշինյանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին, նշեց, որ արտահերթ ընտրությունների մասին լրջորեն կխոսեն այն ժամանակ, երբ պարզվի և արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս ժողովրդի կողմից ընտրած կառավարությանը ուղղակի գոյություն չունի․ «Որևէ քաղաքական ուժ, խմբակ չի կարող Հայաստանի ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել։ Հիմա դա, ըստ էության, ակնհայտ է։ Ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի»։

Ինչ վերաբերում է երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշեց, որ պատրատ են, սակայն 1 պայմանով․ սպառնալիքի լեզվով որևէ խոսակցություն բացառվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։