Սա հանրային պահա՞նջ է, թե՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյանը թվեց, թե ովքեր են պահանջել Փաշինյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա։ Հիմա եկեք փորձենք հասկանալ: Այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժեր, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են Հայաստանի արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, պահանջել է հանրապետության նախագահը։ Այսօր պահանջել են Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Առաջինը և հորդորով դիմել են Նիկոլ Փաշինյանի խոհեմությանը՝ կոչ անելով տալ հրաժարական։ Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ հրաժարականի պահանջով հանդես է եկել ԳԱԱ-ն՝ իր ողջ գիտական խորհրդով, հանդես են եկել ԵՊՀ-ն, մտավորականության, ՀԿ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրապետությունում տեղի են ունենում բողոքի աննախադեպ ակցիաներ։ Հենց այս պահին հանրապետության տարբեր բնակավայրերում, նաև Երևանում բողոքի, անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Եվ, բնականաբար, այդ պահանջին միանում են տասյակ հազարավոր և հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց մի մասը գուցե հրապարակում չեն, որովհետև կա Covid-ով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ հրաժարականի պահանջին միանում են այն ծնողները, ովքեր կորցրել են իրենց զավակներին և հասկանալի պատճառներով այսօրվա ակցիաներին չեն մասնակցում։

«Հիմա հարցս ուղղում եմ հանրապետության վարչապետին և ակնկալում եմ պատասխան՝ սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: