Փաշինյանը պետք է հեռանա, նախկին ուժերը չպետք է գան. Գինոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ

Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված։ Եվ այս վերջնական գիծը, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր, և ռուսական զորքերի ներկայությունը վաղուց պլանավորված էր»,- Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը։

«Այս ամենը նեոսովետիզմ է։ Ակնհայտորեն վտանգված է Հայաստանի անկախությունը։ Օր առաջ պետք է մտածել՝ ինչպես այս ամենն ավելի ուրիշ ընթացքի տանել։ Եվ վստահաբար դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վստահաբար չպետք է գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել։ Այն, որ հայտարարվեց, թե վերջապես ռուսական ալիքներից համաձայնություն ունենք համապետական և մայրաքաղաքային ալիքներով հեռարձակելու ռուսական ալիքները, սրանք առաջին քայլերն են, ծաղիկներն են, որոնք հետո դառնալու են մեծ մարգագետին կամ այգի»,- հավելեց Գինոսյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե անգամ վարչապետի փոփոխություն լինի, եթե «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է, վտանգ կա, որ ցանկացած առաջադրված փոփոխություն ուղղակի կասեցվելու է։ «Իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ էլ չեն տա, որ Ազգային ժողովը որոշումներ կայացնի՝ երկրում ինչ-որ փոփոխություններ անելու նպատակով»,- ասաց Գինոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ բանակը չէր կարող լինել մարտունակ, քանի դեռ չունի ազգային գաղափարախոսություն և քանի դեռ ամբողջ գեներալիտետը ռուսական ակադեմիա անցած և ռուսական դաստիարակություն ստացած, ռուսիզմ ունեցող բանակ է։