Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել երթևեկելի մասի վրա:
Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։