Վարչապետը փակ հանդիպում է ունեցել ՀԽ կազմի հետ. բարձրաձայնվել է նաև Փաշինյանի հրաժարականի հարցը

Լուրեր

19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրային խորհրդի անդամների հանդիպում է տեղի ունեցել: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Հանրային խորհրդի երկու անդամներ՝ Դանիել Իոաննիսյանը և Գաբրիել Ջեմբերջյանը:

Հանդիպման ժամանակ խորհրդի մի քանի անդամներ բարձրաձայնել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Գաբրիել Ջեմբերջյանը մեզ հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը՝ ասաց. «Քննարկել ենք ընդհանուր երկրի վիճակը: Քննարկվեց նաև վարչապետի հրաժարականի հարցը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարող եմ շտկել այս երկիրը: Երեք ժամ է տևել նիստը, բայց ես մինչև վերջ չմնացի: Բոլոր անդամները ներկա չեն եղել, միայն 14 անդամ էր ներկա: Ես սովորություն չունեմ, որ կառավարությունից հաղորդագրություն չեն տվել ես խոսեմ»։

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում փակ հանդիպումից քիչ մանրամասներ փոխանցեց:

«Փակ հանդիպում էր, հիմա կոռեկտ չէ՝ ասեմ, թե ով ինչ հարց է բարձրացրել և ինչ պատասխան է ստացել: Միայն ասեմ, որ ես բարձրացրել եմ պատերազմի ժամանակ հանրային կոմունիկացիայի, Կապանի սահմանամերձ հատվածների անվտանգության հետ կապված հարցեր և այլն»,- ասաց Իոաննիսյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցի բարձրացմանը՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Ես նման հարց չեմ բարձրացրել: Եթե պարոն Ջեմբերջյանն ասում է, ուրեմն մի բան գիտի: Կոռեկտ չի, որ փակ հանդիպումից հրապարակում անեմ»:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ևս չհերքեց, որ նիստի ժամանակ հարց է հնչել Փաշինյանի հրաժարականի մասին, սակայն մանրամասներ այս հարցի հետ կապված չհայտնեց՝ նույնպես նշելով, որ փակ հանդիպում է եղել:

«Քանի որ պայմանավորվել ենք, որ հանդիպումն առանց մամուլի է, ես ինձ թույլ չեմ տա մանրամասներ ասել: Պետք է ասեմ, որ շատ հարցեր ենք քննարկել՝ կառավարության ճանապարհային քարտեզի իրականացումից մինչև Արցախի սոցիալական հարցեր: Եղել է բավականին հագեցած քննարկում՝ կառուցողական դաշտում»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան