ՖԻՖԱ-ն անդրադարձել է Երևանի «Արարատ»-ի հաջողությանը

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը պատմել է Երևանի լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաջողությունների մասին. այս մասին գրում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:

Fifa.com-ը «Հայաստանի երկարատև պայքարը հաջողության համար» վերնագրով հայկական ֆուտբոլի պատմության վերաբերյալ հոդված է հրապարակել։ Այստեղ առաձին հատված է հատկվացվել 70-ական թվականների «Արարատի» հաղթանակներին:

Հաջողությունների տասնամյակ. Հայկական ֆուտբոլը հաջողությունների առաջին համը զգաց 70-ականներին, երբ երկիրը նախկին ԽՍՀՄ մաս էր կազմում: Այդ ժամանակահատվածում Հայաստանի դրոշը ծածանում էր Երևանի «Արարատը»: 1935 թվականին հիմնված մայրաքաղաքային ակումբը վերջ դրեց ռուսական և ուկրաինական ակումբների երկար տարիներ տևած գերիշխանությանը: 1936-ից 1965 թվականներին «Դինամո», «Սպարտակ», ԲԿՄԱ և «Տորպեդո» մոսկովյան քառյակը նվաճել էր բոլոր չեմպիոնական տիտղոսը, բացառությամբ երկու դեպքի: Այնուհետև սկսվեց Կիևի «Դինամոյի» հաղթարշավը: Թիմը 60-ականների կեսերից մինչև 70-ականների կեսերը վեց անգամ նվաճեց չեմպիոնությունը:

Երևանի «Արարատն» առաջնությունում հաղթելու իր ուղին գծեց 1973-ին։ Այդ մրցաշրջանում նրանք գլխավերևում բարձարցրեցին նաև Սովետական գավաթը՝ ձևակերպելով բացառիկ դուբլ։ Նրանց հաջողությունն իսկապես շոկային էր։ «Արարատը» առաջատար չէր համարվում, սակայն նրանց խաղը տարբերվում էր մրցակիցներից։ Ի տարբերություն Կիևի և Մոսկվայի մեծ ակումբների, որոնք աչքի էին ընկնում տակտիկական կարգապահությամբ և արագ փոխանցումներով, «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը խրախուսում էր, որպեսզի իր թիմի ֆուտբոլիստներն դրսևորեին իրենց և գնդակով խաբկերի դիմեին։ Նրանք աշխատում էին որպես միասնական թիմ և չունեին իրական աստղեր։

«Արարատը» հաջողությունների հասավ նաև միջազգային ասպարեզում։ 1974/75 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում նրանք առաջին փուլում պայքարից դուրս մղեցին նորվեգական «Վիկինգին», իսկ երկրորդ փուլում՝ «Քորք Սելթկին»։ Երրորդ փուլում «Արարատի» մրցակիցն էր գերհզոր Մյունխենի «Բավարիան», որին առաջնորդում էր Ֆրանց Բեկենբաուերը, իսկ թիմում կային 1974-ին Գերմանիայի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած մի շարք ֆուտբոլիստներ։

Չնայած նրան, որ «Բավարիան» ընդհանուր հաշվով 2:1 հաշվով հաղթանակ տարավ, հայ ֆուտբոլիստներն, այնուամենայնիվ, 1:0 հաշվով հիշարժան հաղթանակ տարան պատասխան խաղում։