Գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալին

Լուրեր

06.05.2024 | 11:08
Աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի գործարկումը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 11:02
«Պարո՛ն Նազարյան, Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ ասում եք՝ խտրականություն չկա»․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:56
Գյումրիում անցկացվել է «Gyumri Game Conference»-ը
06.05.2024 | 10:55
«Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է»․ Գեղամ Նազարյանը՝ Գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:44
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
06.05.2024 | 10:32
«Համակարգերում կան մարդիկ, որոնց գլուխները պետք է թռնեն․ բառացի չընդունեք»․ Վիլեն Գաբրիելյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:24
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
06.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:52
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր
06.05.2024 | 09:45
ՃՏՊ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ
06.05.2024 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:

Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին:
Այս ամենը, ըստ Արման Թաթոյանի, Ադրբեջանում հայատելության կազմակերպված քարոզի, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասն է:

Ավելին, խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու դրանց տարածումը խրախուսվում է:
Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է իր այն եզրակացությունը, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Human Rights Watch կազմակերպությանն այն բանի համար, որ հատուկ զեկույցով հաստատվել էր քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակների կիրառության փաստը: