Իրավապահ մարմինները թույլ չեն տալու, որ արյունով եկած և արյունով գնացածները փորձեն հետ գալ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է և ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, և նաև իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եվ ուզում եմ նաև իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է:

Բայց վերադառնալով թեմային՝ ուզում եմ, որ համոզված լինեք, որ մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար: և, իմիջիայլոց, քաոսի տեսլականը տարածվում է նաև այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար, և այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչև օրս, ի դեպ, նրանց չի հաջողվել անել:

Ժողովուրդը, այո, հարցեր ունի, ժողովուրդը, այո, երբեմն դառնացած է և զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված. բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար»,- իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: