Ունենք սահմանափակումներ, որոնց կարիքը չկա. ԼՀԿ-ն առաջարկում է վերացնել ռազմական դրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է երկրում սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցը։ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

2020թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը ագրեսիա սկսեց Արցախի դեմ, և այդ իրավիճակում ՀՀ կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն՝ հետևյալ հիմնավորմամբ. հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ին կնքվեց կապիտուլյացիայի հայտարարություն, որով ավարտվեցին ռազմական գործողությունները, և այժմ ռազմական դրությունը շարունակելու անհրաժեշտություն չկա։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ կան սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունն այլևս չկա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկված «Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը. հանձնաժողովի իմքայլական անդամները դեմ քվեարկեցին օրինագծին։

Մանրամասները՝ տեսանյութում: