Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ԼՂ անկախությունը ճանաչելու մասին բանաձևին

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որով երկրի իշխանություններին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հերքում են որոշման մեջ Թուրքիայի հասցեին հնչեցված չհիմնավորված պնդումները։ Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կազմված է համանախագահներից, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչ օրս չի կարողացել լուծել այս հարցը։ Ֆրանսիայի Սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել օկուպացիայից ազատագրած իր տարածքները, հանդիսանում է անհեթեթ, կողմնակալ ու փաստերից կտրված, և այն չի կարելի լուրջ ընդունել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ֆրանսիան կառուցողական դիրքորոշում ընդունի տարածաշրջանում կայունության համար՝ անելով ճիշտ եզրակացություններ»,- նշված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ ձայների 305 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 336 սենատոր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Տաթև Ֆռանգյան