Հայկ Սարգսյանի հայտարարագրի և Արսեն Թորոսյանի գնումների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունների հրապարակման օրերը հայտնի են

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեկտեմբերի 1-2-ին կհրապարակի Առողջապահության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթի եզրակացությունը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Հիշեցնենք՝ հանձնաժողովը հուլիսի 31-ին իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման հինգ պայմանագրեր էր կնքել «Միբս» ընկերության հետ՝ 124 մլն դրամի շրջանակներում: Այս ընկերության տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը, իսկ մինչ նախարար նշանակվելը հենց Արսեն Թորոսյանն էր զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը:

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաեւ իշխանության մեկ այլ ներկայացուցչի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գույքն ու եկամուտը: Հայկ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն հանձնաժողովը սկսել էր մամուլի հրապարակումներից հետո, որոնցից պարզ էր դրաձել, որ Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի շահագործում է «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրում ներկայացրած տվյալների հավաստիության ստուգումը ենթադրում է նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից տեղեկությունների հավաքում, հանձնաժողովն ուսումնասիրության մասին կտեղեկացնի լրացուցիչ` ստացված տվյալների համադրման և ամփոփման հիման վրա»,- հայտարարել էին հանձնաժողովից: Հիշեցնենք, որ լողափի ապօրինի շահագործման մասին մամուլի հրապարակումները եղել են հուլիսի վերջին, ասել է թե՝ անցել է արդեն գրեթե 4 ամիս։

Factor.am-ը Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ է արվել այս ընթացքում և ուսումնասիրությունը որ փուլում է։ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը պատգամավորին հարցադրումներ է ուղարկել, սպասում են պատասխանին: Ըստ Հարությունյանի՝ Հայկ Սարգսյանին հարցերին պատասխանելու համար երկու շաբաթ ժամանակ է տրվել, որն ավարտվում է այս շաբաթվա վերջին: Եթե պատգամավորի պատասխանները չփարատեն հանձնաժողովի կասկածները, ապա կրկին վարույթ կհարուցվի:

Հայկուհի Հարությունյանը, մեր ճշտող հարցին ի պատասխան, ասաց, որ այս պահին խնդիրներ են հայտնաբերել 10-ից ավելի պատգամավորների եկամտի եւ գույքի հայտարարագրերում, վերջիններիս կրկին հարցեր են ուղարկել, եթե բացատրությունները հանձնաժողովին չբավարարեն, կրկին վարույթներ կհարուցվեն: Հայկուհի Հարությունյանն ասաց, որ այս շրջանում պատգամավորների անունները դեռ հրապարակման ենթակա չեն:

Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարվա հուլիսին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով: Բանն այն էր, որ Բաթոյանը հայտարարագրում չէր ներկայացրել 2018-ին ստացած 7 մլն դրամ եկամուտը:

Հավելենք, որ հանձնաձողովի ուսումնասիրությունների եւ եզրակացության արդյունքում ԱԺ խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ ԲՀԿ ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար: Ըստ հանձնաժողովի, Ծառուկյանը պատգամավորական գործունեությանը զուգահեռ իրեն պատկանող եւ հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններում որոշումներ է կայացրել: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը Factor.am-ին հաստատեց ԱԺ խորհրդի կազմում ԲՀԿ-ականների ներկայությունը, սակայն, նշեց, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու:

 

Նարեկ Կիրակոսյան