ՃՏՊ Լենինգրադյան փողոցում. կա տուժած

Լուրեր

28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
28.04.2024 | 15:10
ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ
28.04.2024 | 14:22
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար
28.04.2024 | 13:33
Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
28.04.2024 | 13:10
Եվրոյի փոխարժեքը շարունակում է իջնել
28.04.2024 | 12:39
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
28.04.2024 | 12:20
Նպաստելու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան
28.04.2024 | 11:52
Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
28.04.2024 | 11:17
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
28.04.2024 | 10:39
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
28.04.2024 | 10:31
Քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը և չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները
28.04.2024 | 10:06
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 02։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցից Լենինգրադյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 31/3 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գևորգ Գ․) և «Honda CR-V» (վարորդ՝ Արմեն Ա․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Գևորգ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սվետլանա Գ․-ն, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։