Ակցիաների 85 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանություն
Հասարակություն
20.11.2020 | 18:29Այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներից 85 անձ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժիններ: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միաժամանակ, այստեղ չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել ակցիաների մասնակիցները։
Անժելա Պողոսյան