ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ
Հասարակություն
20.11.2020 | 15:52Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: