Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնի՞ կնշանակի

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Այսօր ազգային անվտանգության ծառայությունում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծառայության նոր տնօրեն Արմեն Աբազյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև Արգիշտի Քյարամյանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը:

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժն անպայմանորեն կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում»,֊ընդգծեց վարչապետը։

Թե որտեղ և ինչ կարգավիճակում կօգտագործվի Քյարամյանի ներուժը, առայժմ հայտնի չէ, սակայն վարչապետի այս հավաստիացումից կարելի է ենթադրել, որ ԱԱԾ նախկին ղեկավարին նոր պաշտոն է սպասվում։

Հիշեցնեք՝ 29-ամյա Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարեց ընդամենը չորս ամիս, պաշտոնանկ եղավ հոկտեմբերի 8֊ին։ Քյարամյանի պաշտոնանկության պատճառն այդպես էլ անհայտ մնաց հանրությանը։ Նրան աշխատանքից ազատելուց առաջ վարչապետը ֆեյսբուքում աղմկահարույց գրառում էր կատարել, որի համաձայն պատերազմի օրերին առաջնագծում դավաճաններ են եղել, որոնք հայտարարել են, թե Փաշինյանը պատրաստվում է հողերը հանձնել։

Նարեկ Կիրակոսյան