Մենք պետք է մատնանշենք մեր նպատակները՝ չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ․ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին:

«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը: Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները:

«Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Մակունցը: