ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հարցում ավելի շատ հստակություն են պահանջում Ռուսաստանից. ՏԱՍՍ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի շատ հստակություն են պահանջում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածություններում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լե Դրիանի միջև Փարիզում կայացած բանակցությունների մասին՝ պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ վերջիններս քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

«Նրանք երկար խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու համանախագահող՝ նրանք կիսում են նույն կարծիքը․ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում  համանախագահների դերակատարությանը», – հայտարարել են  ամերիկացի դիվանագետները:

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները «գնահատում են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են զինադադարի, որը մոտ մեկ շաբաթ է պահպանվում է, բայց նաև խոստովանում են, որ դեռ շատ հարցեր կան այս համաձայնագրի պարամետրերի, ինչպես նաև Թուրքիայի դերակատարության վերաբերյալ, որը Ռուսաստանը պետք է հստակեցնի»:

Տեղեկացվել է, որ Ռուսաստանը համանախագահներին հրավիրել է Մոսկվա՝  պարզություն հաղորդելու համար, ինչպես նաև հեռախոսազրույցներ են գրանցվել համանախագահների միջև։ Այդ հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ Թուրքիայի հետ տարաձայնություններ կան ողջ Արևելյան Միջերկրականում, Լիբիայում, Սիրիայում և այլուր։

Տաթև Ֆռանգյան