Անդրանիկ Քոչարյանն այն պետական պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ. ՀՀ ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների` Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կիրառության հետ: Ընդ որում, պարոն Քոչարյանն իր խոսքը կառուցել է ակնհայտ հեգնական տոնայնությամբ, մասնավորապես «հիշեցնելով», որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «նկարվում էր, նստում էր» ՍՈւ-երը:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հնչեցված հայտարարության բովանդակությունն ու տոնայնությունն ինքնին հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային: Մյուս կողմից, հիշատակված ինքնաթիռների Հայաստանում դիմավորման հանդիսավոր արարողությունն անցկացվել է հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

Իսկ ինչ վերաբերում է վերջին ռազմական գործողությունների ընթացքում ինքնաթիռների կիրառությանը, ապա պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ, մարտական խնդիր կատարել են, թե՞ ոչ, քանի՞ թռիչք է դրանցով իրականացվել և այլ հարցադրումների վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պետք է ստանան այդ զեկույցները, մանրամասնորեն տեղեկացված են այս հարցերի պատասխանների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: