Դատախազությունը Արթուր Վանեցյանի կալանքի հարցով կդիմի Վերաքննիչ դատարան

Լուրեր

24.04.2024 | 10:43
ԱՄՆ Սենատը վերջնական հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթին
24.04.2024 | 10:32
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ․ ՄԻՊ-ի ուղերձը
24.04.2024 | 10:20
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
24.04.2024 | 10:09
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է. հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 10:00
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից
24.04.2024 | 09:44
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
24.04.2024 | 09:26
Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում․ ՀՀ վարչապետ
24.04.2024 | 09:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 09:01
Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, մերժել է Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»,- նշել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։

Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը․ «Դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և Դատախազության դիրքորոշմանը, հետևաբար՝ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք։

Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված լինելու մասին պաշտպանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ապա ուզում ենք պարզաբանել հետևյալը․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իբր իր պաշտպանյալի ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում դատախազն ընդունել է, որ բացահայտված հանցագործության մասին իրազեկող պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված՝ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է` ձայնագրության իսկությունը կասկածի տակ դնելով կամ կեղծված լինելու տպավորություն ստեղծելով։

Պաշտպանը դատական նիստում համեմատել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների զննության արձանագրությունը և այդ խոսակցության՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ առկա հատվածը և նշել, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը պարունակում է ավելի շատ տվյալներ, որոնք խոսակցության ձայնագրության մեջ չկան, հետևաբար կեղծ է։

Դատախազը պարզաբանել է, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը արտահայտում է խոսակցության ամբողջական բովանդակությունը, իսկ հաղորդագրության մեջ առկա ձայնագրությունը ամբողջական չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության շահերից ելնելով, հնարավոր է համարել հրապարակել խոսակցության մի մասը։

Արդյունքում պաշտպանը, չկարողանալով դատարանում վիճարկել զննության արձանագրությունը, որոշել է հրապարակայնորեն վիճարկել հրապարկված ձայնագրության իսկությունը։ Այնինչ, Տիկին Սահակյանի մատնանշած մոնտաժի արդյունքում, ոչ թե խեղաթյուրվել է խոսակցության բովանդակությունը կամ առավել ևս ավելացվել հատվածներ, այլ դրանում առկա և դատարանին ներկայացված առանձին տվյալներ տեսանյութում չեն հրապարակվել»։

Լիլիթ Շաբոյան