Հրադադարից հետ արցախցինե՞ր են գերեվարվել. ՄԻՊ-ը տիրապետում է տվյալների ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների վերաբերյալ

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ օրեր առաջ՝ հրադադարի հաստատումից հետո, Ստեփանակերտից Մարտունի ճանապարհին Արցախի 4 քաղաքացիներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից: Factor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։

«Մենք զբաղվում ենք բոլոր հարցերով, որոնք մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում, այդ թվում՝ Ձեր նշած վերջին դեպքը: Մենք քննարկում ենք կողմերի և ընտանիքների հետ»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այդ մասին ահազանգ են ստացել և արդյո՞ք հաստատվել է այն, Զառա Ամատունին պատասխանեց․ «Կարող եմ ասել միայն, որ մենք հետևում ենք այդ բոլոր տեղեկություններին և փորձում ենք համապատասխան ճշտումներ անել»։

Նույն հարցով դիմեցինք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը․ «Հրադադարի հաստատումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը տիրապետում է տվյալների՝ ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների վերաբերյալ, ինչպես նաև ստացել է համապատասխան ահազանգեր: Մենք կապի մեջ ենք նաև նրանց ընտանիքների անդամների հետ, այսօր նրանց մի մասի հետ հանդիպել է Պաշտպանը։ Այս պահին տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»։

Հարցի առնչությամբ այլ մանրամասներ ՄԻՊ-ի և ԿԽՄԿ հայաստան ներկայացուցչության գրասենյակից չհայտնեցին։

Անժելա Պողոսյան