Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց. պաշտպանի խոսքով՝ դատախազն ընդունել է, որ ձայնագրությունները մոնտաժված են

Լուրեր

12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ դատախազն ընդունել է, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են։

Մինչև այդ, Լուսինե Սահակյանը լրագրողներին հայտնել էր, որ նիստի ընթացքում հետաքրքրական բացահայտումներ են եղել։

«Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել և մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց նաև, որ միջնորդություն է ներկայացվել՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

«Սակայն դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։ Այսինքն՝ մինչև այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանն ու ևս երկու գործիչներ ձերբակալվել էին՝ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու համար։ Երեքն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Մերի Մարտիրոսյան