Հայերի նկատմամբ ադրբեջանցիների ու թուրքերի ռազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան․ Modern Diplomacy

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Modern Diplomacy-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված համաձայնությանը, որով դադարում է պատերազմը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, սիրիացի ջիհադիստ ուժերի հետ հայերի դեմ ռազմական բազմաթիվ հանցագործություններ են իրականացրել՝ սպանել են խաղաղ բնակիչների ու վիրավորել լրագրողների, այրել են գյուղեր, անտառներ, եկեղեցիներ, խոշտանգել ու գլխատել են հայերին։
Նա նաև գրում է, որ Ադրբեջանի ուժերը կասետային ռումբեր են օգտագործել Արցախի դեմ ՝ փորձելով այրել այն անտառները, որտեղ հայ խաղաղ բնակիչները պատսպարվում էին։ Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է արգելված կասետային ռումբերը ԼՂ-ի բնակելի տարածքներում։
Հոդվածագիրը նշում է, որ կեղծ պնդումներն այն մասին, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին, հանգեցրել են իրենց հողերից հայերի էթնիկ զտումների։ Տարածքը, որը կոչվում է Արցախ, Հայաստանի ամենահին նահանգներից է, դարերով պահպանել է հայկական բնակչությունը։

«Եվ չնայած այս ամենին՝ սովետական բռնապետ Ստալինն այն բռնակցեց Խորհրդային Ադրբեջանին։ Հայերի ինքնորոշման խաղաղ խնդրանքները բռնությամբ ճնշվում էին Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանցիների հսկողության տակ հայերը ենթարկվեցին դաժան հետապնդումների, դրա վկայությունն են 1988-ի, 1990-ի Սումգայիթի ու Բաքվի ջարդերը»,- գրում է հեղինակը։

Հոդվածագիրը նշում է, որ հիմա հայերն Արցախում կրկին հարձակման ենթարկվեցին Ադրբեջանի կողմից։ Այս անգամ ռազմական ու դիվանագիտական աջակցությամբ Թուրքիան օգնեց Ադրբեջանին գերակշռել հակամարտությունում։ Բացի այդ, մի շարք լրատվականներ, կառավարություններ, ՄԱԿ-ը նաև հաղորդում են, որ Թուրքիան ջիհադիստ ահաբեկիչներ է ուղարկել Սիրիայից՝ Ադրբեջանին աջակցելու հայերի դեմ կռվում։

Հոդվածի հեղինակը խոսում է նաև այն մասին, որ հայերի դեմ հարձակումները Հարավային Կովկասում ու նաև Եվրոպայում ցույց են տալիս, որ այս պատերազմը միայն հողի համար չէ, խոսքը Թուրքիայի ու Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումների ու հայերի նկատմամբ ցեղասպան ատելության մասին է․ ինչպես 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ընթացքում՝ միջազգային հանրությունը հերթական անգամ հրաժարվեց հայերից, ովքեր բնիկ ու խաղաղ ժողովուրդ են։

«Եթե անհապաղ արդյունավետ քայլեր չարվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից, նեոօսմանիզմը, պանթյուրքիզմը ու ջիհադը կհաղթեն Հայաստանին պարտադրված համաձայնագրով»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրագրողը հոդվածը եզրափակում է նրանով, որ իրենց հնագույն հայրենիք հայերի վերադարձն ապահովելու, Ադրբեջանի կողմից մնացած հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար արևմտյան կառավարությունները պետք է պաշտոնապես ճանաչեն Արցախը, Արևմուտքը պիտի բռնապետերին ցույց տա, որ իրենց ռազմական հանցագործություններն ու ցեղասպան նկրտումներն անպատիժ չեն մնա։

Էմմա Չոբանյան