Եղե՞լ է նման քննարկում Ալիևի հետ, և արդյո՞ք այս քայլը ևս համաձայնեցված է եղել վարչապետի հետ. Մարուքյանը՝ Հայաստանից Ալիեւի փոխհատուցման պահանջի մասին

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

«Քանի որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտարարեցին, որ չեն պատրաստվում գալ խորհրդարան և քննարկել ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը և իրավիճակից հնարավոր ելքերը, փորձենք մեր պետության համար առանցքային կարևոր մի քանի հարց պարզաբանել իրենց հարազատ այս հարթակում։

Հարգելի՛ Իմ քայլի պատգամավորներ, այսօր Ալիեվը հայտարարեց, որ Բաքուն «կգնահատի այս տարիների ընթացքում Հայաստանի գործողությունների հետևանքով Ադրբեջանի կրած բարոյական ու նյութական վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից»։

Սրանով, փաստացի, Ալիևը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաև մեզ բոլորիս մինչև ծոռ ու կոռ պարտքի տակ գցել։

Խնդրում ենք մի քանի ֆեյսբուքյան ստատուսով պարզաբանել՝ եղե՞լ է արդյոք նման քննարկում Ալիևի հետ, և արդյո՞ք այս քայլը ևս համաձայնեցված է եղել վարչապետի հետ»,-Ֆեյսբուքյան գրառմամբ «Իմ քայլի» իր գործընկերներին է դիմել ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։