ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացված հավաքի ընթացքում ծխագլան նետողը Երևանի 55-ամյա բնակիչ է
Հասարակություն
11.11.2020 | 23:03«Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: