Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր երեխային, և՛ իր հայրենիքը. Աննա Հակոբյան

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։
Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։

Կանայք հանուն խաղաղության արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին եւ մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սեւազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։

Ընդ որում՝ կոչս ուղղում էի նաեւ ադրբեջանցի կանանց եւ մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։

Հիմա երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրայինները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։

Եւ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։

Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։

Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։

Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա’ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։

Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե՛ւ իրեն, ե՛ւ իր երեխային, ե՛ւ իր հայրենիքը։
Մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։

Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք եւ դա բոլորի’ս պարտքն է։????
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերվում է ջոկատի անվանմանը, ապա մենք կարող էին միայն Հայոց թագուհիներից մեկի անունն ընտրել եւ ընտրեցինք Էրատո թագուհուն։ Բայց դա չի նշանակում, որ մյուս առաջարկվող անուններով ջոկատներ չեն կարող լինել։ Կանայք կարող են ջոկատներ կազմել եւ կոչել իրենց նախընտրած անունով»։