Հայ-ռուսական համալսարանի պատասխանը՝ դասախոս Էդուարդ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջում արած հրապարակմանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայ-ռուսական համալսարանի պատասխանը՝ դասախոս Էդուարդ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջում արած հրապարակմանը

«Հայ-ռուսական համալսարանի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած աշխատանքից ազատվելու դիմումին ի պատասխան․

Հայ-ռուսական համալսարանում Էդուարդ Համբարձումյանն արդեն չորրորդ տարին է, ինչ աշխատում է պայմանագրային հիմունքներով և մշտապես վարձատրվել է ժամավճարով (չի համարվել հաստիքային աշխատող/դասախոս)։

ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ օրացույցային մեկ ժամվա նվազագույն վճարը կազմում է 406 դրամ՝ առանց հարկերի: Անցած հոկտեմբերին ինքն աշխատել է 7 ակադեմիական ժամ, ինչը հավասար է 5.25 օրացույցային ժամին։ Հետևաբար՝ 9482 դրամը (առանց հարկերի՝ «մաքուր» աշխատավարձը) բաժանելով 5.25-ի՝ ստացվում է 1806 դրամ մեկ ժամվա համար (առանց հարկերի), ինչը մոտ 4.5 անգամ ավելին է, քան վերը նշված ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն շեմը։

Նշենք նաև, որ այս չորս տարիների ընթացքում Էդուարդ Համբարձումյանի կողմից երբևէ դժգոհություններ չեն հնչեցվել աշխատավարձի չափի վերաբերյալ։

Մենք հասկանում ենք, որ ընթացիկ տարվա մարտից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, աշխարհում շոու-բիզնեսի և կինեմատոգրաֆի ներկայացուցիչները շատ մեծ ֆինանսական վնասներ են կրել և կրում, ինչը լավատեսության շատ քիչ տեղ է թողնում տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար։ Այդ ամենին գումարած նաև հոգեբանական ճնշվածությունը ներկայիս բարդ պատերազմական իրավիճակից։

Չնայած այդ ամենին՝ հորդորում ենք Էդուարդ Համբարձումյանին ՀՌՀ-ի վարկանիշի և հեղինակության հաշվին չինքնահաստատվել ու փորձել գտնել այլ ինքնարտահայտման ուղիներ»:

 

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև Factor.am-ի «Սլավոնական համալսարանի դասախոսն ազատման դիմում է գրել՝ ամսական 9482 դրամ կազմող աշխատավարձի պատճառով» վերտառությամբ հրապարակումը: