«Մենք մեր պետության թշնամին չենք»․ դատապարտյալները ցանկանում են ռազմաճակատ գնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Դեռևս պատերազմի առաջին օրերին Factor.am-ին էին դիմել դատապարտյալներ՝ նշելով, որ ցանկանում են կամավորագրվել և առաջնագիծ գնալ։ Նրանցից շատերի դիմումներին, սակայն մինչ օրս արձագանք չեն ստացել։

Այսօր ԱԺ-ում այս թեմային անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ասելով, որ որոշակի պրոցեսներ ընթանում են։

Դատախազությունից մեզ հայտնեցին, որ ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած կալանավորված 12 անձի խափանման միջոց փոխվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով: «Նման ցանկություն հայտնած 9 դատապարտյալ, որոնք համապատասխանել են օրենքով սահմանված չափանիշներին, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել՝ առաջնագիծ մեկնելու համար»,- ասված է պատասխանում:

Մեր հարցին, թե ինչպես է կատարվում դիմում գրած դատապարտյալների միջև ընտրությունը, ինչպես է որոշվում ում դիմումն է բավարարվում, ումը՝ չէ, Դատախազությունից պատասխանեցին․ «Չափազանց զգույշ և անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, յուրաքանչյուր դիմում քննարկման առարկա է դառնում անհատական կարգով՝ վստահ լինելու համար, որ նախ իրավիճակը չի ծառայեցվում ազատության մեջ հայտնվելու անձնական շահերի համար և որ Զինված ուժերին միանալու դեպքում նվազագույնի հասցված կլինեն հանցավոր վարքագծի ռիսկերը»:

Factor.am-ի հետ զրույցում դատապարտյալներից մեկը, որի տվյալները հրապարակել չենք կարող, ասաց՝ իրենք ռազմաճակատ մեկնելու դիմում են ներկայացրել հենց պատերազմի առաջին օրերին, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել:

Դատապարտյալը նշեց ՝ գուցե Քրեական օրենսգրով իրենք հանցագործներ են համարվում, բայց հայրենիքը մեկն է և բոլորինը: «Դա իսկական մեր տեղն ա, մենք ճիշտ ա, կարող ա օրենսգրքով հանցագործներ ենք, բայց մենք մեր պետության թշնամին չենք, Հայրենական պատերազմից էլ մեծ պատերազմ ա սա էլի ․․․»,- ասաց նա։

Դատապարտյալը շեշտեց՝ իրենք ոչ թե այսկերպ փորձում են կալանքից ազատվել, այլ թշնամու դեմ միասնական պայքար մղել: «Մենք մի տարի, երկու տարի հետո ազատվելու ենք, սենց թե նենց, ստեղ ազատության խնդիրը չէ, եթե մենք ազատվենք ու հայրենիք չունենանք էդի չգիտեմ ․․․․ ցանկացած հայի էլ պարզ ա թուրքի մտադրությունը, նրանց ուզածը միայն Արցախը չի, իրանք Սյունիքն են ուզում, որ մտնեն Նախիջևան, բայց իրանք չեն կարա»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ դատապարտյալներին զորակոչելու հատուկ իրավակարգավորումներ օրենքով կամ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսված չեն: Գործընթացը տեղի է ունենում Դատախազության միջնորդությունների և դատարանների որոշումների հրիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան