Ցանկացած հրադադարի պատասխան մենք ստացել ենք ոչ թե Բաքվից, այլ Անկարայից․ Վահրամ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, տեղի ունեցող գործընթացները միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում չեն: Տեղի են ունենում հին դերակատարների վերաարժևորումներ և նոր դերակատարների ներգրավման միտումներ են զգացվում: Այս մասին այսօր «Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան, վարձկանների ներգրավվածությունը, միջազգային արձագանքը» թեմայով ասուլիսում ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

«Տեղի է ունենում կոնֆլիկտի սիրիականացում: Վարձկանների և արմատականների ներգրավումը Թուրքիայի կողմից նաև սիմվոլիկ նշանակություն ուներ՝ ամրապնդելու համար պատերազմի սիրիականացումը: Պատերազմի սիրիականացումը մի շղթա է, որն իր հետ բերելու է նոր իրողություններ, այն է՝ վերագնահատել դերակատարների դերը, և Մինսկի խմբի ձևաչափի փոխարեն ենթադրում է նոր ձևաչափ՝ Թուրքիա-ՌԴ-Իրան»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի դերը դառնում է դոմինանտ. «Թուրքիան այնպիսի գործոնի է վերածվել, որ կարող է խոտորել անգամ հրադադարի ընթացքը: Ցանկացած հրադադարի պատասխան մենք ստացել ենք ոչ թե Բաքվից, այլ Անկարայից»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ Թուրքիային հաջողվել է հասնել նրան, որ ավելի ծանրակշիռ են համարվում Անկարայի հայտարարությունները, քան Բաքվի:

Մանրամասները՝ տեսանյութում: