Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն
«Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը: