Դպրոցի փոխարեն՝ օնլայն խանութ․հադրութցի Բորիսը Երևան գալուց հետո բիզնես է սկսել, որ տունը պահի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Շատերին արդեն հայտնի Բորիս Վանյանը՝ հադրութցի 14-ամյա պատանին, Երևան տեղափոխվելուց հետո բիզնես է դրել։ Հարցին ի պատասխան՝ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, տղան սեպտեմբերի 27-ի առավոտի մասին է պատմում․ հենց այդ առավոտից սկսվեց ամեն ինչ։ Սկզբում իրենց տան նկուղում մի քանի ժամ, հետո արդեն գյուղում՝ տատիկի տան նկուղում մի քանի օր մնալուց հետո իրենց տան հրամանատարը առաջնագծից հրամայեց՝ «գնացեք Երևան»։

«Ինչ վիճակում էր Հադրութը, երբ տեսար վերջին անգամ» հարցին՝ Բորիսի փոխարեն մայրը՝ Լուսինեն է պատասխանում։ Ասում է՝ տնից գյուղ գնալիս չէին մտածում, որ էլ տուն չէին վերադառնալու, իրեր չէին վերցրել։ Հետո ավելացնում է՝ իրերն արդեն չկան։

Մի քանի օրից մի ամիսը կլրանա, ինչ Երևանում են։ Սկզբում հորաքրոջ տանն են մնացել, 2 օր է՝ Լուսինեն 4 և 14 տարեկան տղաների հետ առանձին տուն է տեղափոխվել՝ վարձով։ Ասում է՝ այնտեղ, որտեղ աշխատում էր, սեպտեմբերի աշխատավարձը տվել են, ասլ են՝ հոկտեմբերինն էլ կտան, իսկ մնացածը կլրացնի Բորիսը։

Դպրոցի փոխարեն՝ օնլայն խանութ, դասագրքերի փոխարեն՝ վաճառքի ապրանքներ։ 21 օր է՝ Բորիսը օնլայն խանութ է բացել, արդեն 21․000-ից ավելի հետևորդ ունի։ Հարցին՝ վաճառքից գո՞հ է, պատասխանում է՝ արդեն եկամուտ ունի։

Մայրն էլ ավելացնում է՝ երեկ հենց Բորիսի աշխատածով են տան համար անհրաժեշտ բաները գնել։

Զրույցի ընթացքում Բորիսն անընդհատ օնլայն խանութի էջն է ստուգում՝ գուցե նոր պատվերներ լինեն։ Դեռ պատվերները թուղթ ու գրիչով է գրանցում։ Համակարգչի սեղանը նվեր է ստացել, ասել են՝ շուտով համակարգիչ էլ կնվիրեն։

Հարցին՝ երբ դասերը սկսվեն, ի՞նչ է անելու, արձագանքում է՝ դասերին զուգահեռ նաև բիզնեսը կանի։ Հետո ավելացնում է՝ պատերազմը ավարտվելուն պես, երբ էլի Հադրութ գնա, որոշել է՝ այնտեղից էլ այս բիզնեսը շարունակելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան