Կոսովոյի սցենարն Արցախի պարագայում կիրառելն այնքան էլ շահեկան չէ մեզ համար․ պատմաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ներկայումս ակտիվորեն առաջ է մղվում «Անջատում՝ հանուն փրկության» թեզը, որը նման է Կոսովոյի սցենարին, բայց Կոսովոյի և Արցախի միջև համեմատականներ անցկացնելը և այդ սցենարը կիրառելը այնքան էլ շահեկան չէ մեզ համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ՝ երկու չճանաչված պետությունների՝ Կոսովոյի և Արցախի պատմական հիմքը էականորեն տարբեր են: «Մեր պարագայում անջատումը տեղի է ունեցել 30 տարի առաջ: Մենք պետք է խոսենք ոչ թե հանուն փրկության անջատման մասին, այլ դե ֆակտո գոյություն ունեցող անկախության ճանաչման՝ հանուն գոյության»:

Պատմաբանը նաև նկատեց, որ Արցախի դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ներգրավված կոնֆլիկտում, հետևաբար խնդրահարույց է՝ արդյո՞ք Արևմուտքի կողմից կլինի սատարում այս բանաձևով առաջ գնալու դեպքում:

Պատմաբանը կարծիք հայտնեց, որ ավելի նպատակահարմար է ոչ թե Կոկոսովոյի նախադեպը որպես սցենար դիտել, այլ, օրինակ՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի նախադեպերը: «Սա ավելի երաշխավորված կլինի»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: