Վարձկանների նոր հոսք ռազմաճակատի գոտի չկա, Թուրքիան արդեն իր հատուկջոկատայիններին է բերում․ պատմաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Վարձկանների նոր հոսք դեպի ռազմաճակատի գոտի չկա, Թուրքիան արդեն ստիպված է ապավինելու իր հատուկջոկատայիններին: Այս մասին ասուլիսում ասաց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:

«Մենք պետք է պատմական դասեր քաղենք և հասկանանք, որ գործ ունենք նույն ոխերիմ թշնամու հետ: Իրավիճակը 100 տարի անց հօգուտ հայ ժողովրդի է, եթե այն ժամանակ երկկողմանի ճնշում էր գործադրվում՝ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կողմից, այսօր ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է և բազմիցս պատրաստակամություն է հայտնել սատարելու թե՛ դիվանագիտական, թե՛ ՀՀ-ին սպառնացող վտանգների դեպքում նաև ռազմական օգնություն ցուցաբերելու առումով:

Չնայած դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ տարբեր խոսակցություններին, որոշակի փաստեր կան, որոնք իրավունք են տալիս պնդելու, որ ՌԴ-ի կողմից այդ պարտավորությունները կատարվում են: Խոսքը վերաբերում է Իդլբի շրջանում հրետակոծությանը, գաղտնիք չէ, որ հենց այնտեղից էր Թուրքիան ահաբեկիչներ մատակարարում Ադրբեջանին: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այնտեղից այլևս ահաբեկիչներ չեն բերվում, բոլոր բազաները, ըստ էության, ոչնչացված են: Վերջին տեղեկատվությունն առ այն, որ թուրք հատուկջոկատայիններ են բերվում, խոսում է այն մասին, որ այլևս ահաբեկիչների մուտք չկա ռազմաճակատի գոտի, և Թուրքիան ստիպաված է ապավինելու սեփական հատուկջոկատային ուժերին»,- նշեց պատմաբանը:

Նա նշեց, որ կարևոր հանգամանք է նաև վերջին շրջանում Ադրբեջանի օդուժի սահմանափակումը. «Սա նշանակում է, որ մեր ռազմավարական դաշնակիցը, ուղիղ չներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, անուղղակիորեն աջակցում է Հայաստանին»:

«Մենք ունենք հաղթանակած բանակ, որը տարածաշրջանում համարվում է լավագույնը. իրավիճակը հօգուտ Հայաստանի է»,- ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: