Աշխարհը այսօր պետք է հասկանա, որ հային Արցախից հնարավոր չէ հանել. Արտո Թունջբոյաջյան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Թուրքիան և Ադրբեջանը ստերով ու մանիպուլյացիաներով են առաջնորդվում: Աշխարհն այսօր կամ վաղը պետք է հասկանա, որ հային Արցախից հնարավոր չէ հանել: Էրդողանն ու Ալիևն իրենց ժողովրդին խաբում են աստծով, բայց իրենք աստված չունեն»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ջազ և ֆոլք երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմին:

Նրա խոսքով՝ բոլոր հայերը, եթե նույնիսկ ֆիզիկապես հայրենիքում չեն, պետք է իրենց միտքը կենտրոնացնեն Հայաստանի վրա. «Երբ հայ ազգը միաբանվում է, առողջ միտք է ծնվում: Մեր երիտասարդ տղաները զոհվում են ոչ միայն հողի համար, այլև հանուն այդ մտքի գեներացման»:

Արտո Թունջբոյաջյանի համոզմամբ՝ պատերազմից առաջ և դրանից հետո պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել հզոր գիտություն, մշակույթ ստեղծելու վրա. «Հաղթանակը դա կլինի: Երիտասարդ սերնդին պետք է պլատֆորմ տրամադրել իրենց գաղափարներն իրականացնելու համար: Պետք է այնպես անել, որ երիտասարդը «փաթաթվի» իր երկրին: Հայը պետք է իր գործով հաղթի: Մեզ ապրող հերոսներ են պետք»:

Ի դեպ, Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը կկազմակերպեն «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի համար: Համերգին, որի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, յություբյան և ֆեյսբուքյան ուղիղ եթերներում, կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը, «Capital Cities»-ի Սեպուհ Սիմոնյանը, «System of a Down»-ի Սերժ Թանկյանը, սոպրանո Նատալի Արոյանը, ջութակահար Արա Մալիքյանը, , «Արցախի ձայներ»-ը, Արենի Աղբաբյանը և ուրիշներ:

 

Աննա Բաբաջանյան