Նամակ՝ խաղաղության դիմաց․ Արցախի ղեկավարը երևի պարտադրված է գնալ այդ քայլին․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հասարակական գործիչ, մանկավարժ Աշոտ Բլեյանի հետ

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Դուք այն անհատականությունը, պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։ Պարո՛ն Բլեյան, ո՞րն է Ձեր մեկնաբանությունը։

– Դե գիտեք, նամակ՝ խաղաղության դիմաց․ ինքնապաշտպանության այս վիճակում, երբ արցախցիները և հայաստանցիներն այսքան մեծ զոհեր են տալիս, և քաղաքական իշխանությունը պարտավոր է կանգնեցնել այս պատերազմը, այս արյունահեղությունը և պարտադրված է, երևի, տվյալ դեպքում՝ Արցախի ղեկավարը, գնալ այդ քայլին։

– Արայիկ Հարությունյանը հիշեցնում է հայ-ռուսական բարեկամությունը, ինչպես նաև այն շրջանը, երբ Արցախը Ռուսական կայսրության կազմում է եղել, ինչը նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, ինչպես նաև ԽՍՀՄ շատ հերոսներ հենց Արցախից են։ Մենք ի՞նչ ենք ակնկալում Ռուսաստանից։

– Նամակը շատ երկար է և կարծում եմ՝ չարժեր, որ շատ երկար լինի։ Ես կարծում եմ, որ Արցախի նախագահի նամակին պետք է հարգանքով վերաբերվենք, և կարծում եմ՝ Ռուսաստանի ղեկավարը շատ լավ գիտի՝ ովքեր են հայերը և ինչ ճանապարհ են համատեղ անցել, իր գնահատականն ունի։ Բայց, բոլոր դեպքերում, խնդիրն այստեղ ավելի լուրջ է՝ 1988 թվականի արցախյան շարժումը պահանջատիրական էր, այն առումով, որ ուղղված էր այդ ժամանակ ԽՍՀՄ-ին, որի կազմում ինքնավարություն ուներ ԼՂԻՄ-ը, և խորհրդային հանրապետություն էր՝ կիսաանկախ կարգավիճակ ուներ Խորհրդային Հայաստանը, և 1990-ին՝ անկախության հռչակագրով և 1991 թվականով սկսվում է Հայաստանի անկախ պետականության շրջանը, որ մենք, որպես անկախ պետություն, պիտի ճշտեինք մեր պատասխանատվության չափը, ձևը ԼՂ-ի ինքնորոշման նկատմամբ։

Նորից եմ կրկնում՝ դա պահանջատիրական շարժում էր այն առումով, որ ԽՍՀՄ-ի մեջ էր և պահանջը վերականգնելն էր պատմական արդարությունը, իղձերի մեջ խաղաղ էր և ուղղված էր ԽՍՀՄ-ի ղեկավարությանը՝ այն հույսով, որ կկարողանան համոզել, ճնշել, բացատրել պատմական արդարությունը վերականգնելու՝ ԽՍՀՄ-ի կազմից ԼՂ-ն Հայաստանին միացնելու առումով։ Բայց ահա երբ որ չկար հասցեատերը՝ ԽՍՀՄ-ն փլուզված էր, և կար անկախ Հայաստան, այստեղ հասկանալի է, որ Հայաստանի համար շատ լուրջ պատասխանատվություն է՝ ապահովելու համար մեր հայրենակիցների խաղաղ անվտանգությունն իրենց պապենական հողում, և սա նշանակում էր վարքագծի, պատմական հայացքի փոփոխություն՝ իբրև անկախ պետություն։

1989 թվականին անկախ պետականության մոտալուտ պահը չէր կարող ինձ չգրավել, ես ոգևորվեցի և մտա մեծ քաղաքականություն, 1989-ի նոյեմբերին արդեն ՀՀՇ քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեցի վարչության անդամ, ինձ համար արձանագրեցի մեկ բան, որ պահանջատիրության շրջանը ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ես լուրջ տարաձայնություններ ունեմ՝ երախտահիշատակ Ռաֆայել Իշխանյան, Կտրիճ Սարդարյան և այլն։ Սա անվանենք նոր ուղի։

Ինձ համար ակնհայտ էր, որ առանց խաղաղ համակեցության անմիջական հարևանների, հատկապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, առանց հաշտության համաձայնության, որպես անկախ պետություն մեր գոյությունը լուրջ վտանգված է։ Սա վերաբերում էր հատկապես Ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Այսինքն՝ դա բացառումն էր պատերազմի, դա բացառումն էր հակամարտությունը ռազմականի վերածելու։ Այսինքն՝ պետք էր գտնել, ինչքան էլ դա անհնարին ու դժվար թվար, բայց անկախ պետության շահը, և այդ անկախ Հայաստանի պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության, գոյության նկատմամբ մեզանից պահանջում էր այդպիսի բան։

Ցավոք, եթե նայեք 1991 թվականից հետո Հայաստանի գործողություններին, ես ասում եմ նաև որպես 1991-95 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀՇ վարչության անդամ, և «Նոր ուղի» կուսակցության անդամ, ստացվեց, որ շատ արագ ոչ պետական գոյության գործելակերպը, այսինքն՝ անլուրջ վերաբերմունքը մուսուլման հարևան Թուրքիայի նկատմամբ՝ պատմական վեճը, արդարացի պահանջը՝ Ցեղասպանության հետ կապված, մենք տեղափոխեցինք արդեն չձևավորված, չկայացած հանրապետության օրակարգ և դարձրեցինք այդ օրակարգի առաջին հարցերից մեկը։ Ես նկատի ունեմ թե՛ անկախ պետության հռչակագիրը, թե՛ 95 թվականի Սահմանադրությունը, թե՛ 94 թվականից հետո գործելակերպը։ Դա վտանգավոր բան էր, և մենք հիմա այդ փակուղու առաջ ենք։ Ես արձանագրում եմ դա և դա անում եմ մեծ ցավով։ Լավ կլիներ, եթե սխալված լինեինք, բայց ստացվեց, որ նոր ուղին շարունակում է կենսական մնալ և օրակարգում մնալ հայոց համար՝ իր պետական շինարարության հետագայի հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան