Արցախում լույսը երբեք չի մարի․ թիկունքում պայքարողների մտքի ու ձեռքի աշխատանքը՝ UPS-ները, հասել են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջնագիծն ունի ամուր թիկունք։ Պռոշյան 12 հասցեում 10 օր առաջ,  առաջին անգամ մի քանի ընկերով փորձարկեցին  12 վոլտը 220-ի վերափոխելու տարբերակներ, արդյունքը գոհացրեց, առաջնագծում էլ կարիքը կար և անցան գործի։

Սկսվեց թե՛ կամավորների հոսքը, թե՛ UPS-ներ հասցնողների։ Աշխատող ձեռքերը օր օրի են ավելանում, նույն արագությամբ էլ ավելանում են ձևափոխման ենթակա UPS-ների քանակը։

Կամավորներից մեկը 65 տարեկան Արա Համբարձումյանն է։ Գիտի, որ այսօր ձևափոխում չեն անելու, բայց եկել է, գուցե  օգնելու այլ բան լինի։

Բայց քանի դեռ չեն կանչել, գոնե այստեղ մի բանով  է պետք օգտակար լինել՝ ասում է վարպետ Արան։ Տարիներ առաջ կողքի դրած հմտությունն է վերհիշել, անցել գործի։

Այսպես միասնական 10 օրերի ընթացքում վերափոխել են շուրջ 3000 սարքավորում, շուրջ 2000-ն արդեն առաջնագծում են։ Իսկ աշխատող ձեռքերը ոչ միայն տարիների փորձ ունեցողներն են, որ վերհիշում են իրենց հմտությունները, այլև մարդիկ, որոնք հենց տեղում են սովորում ինչ և ինչպես անել, որ Արցախում երբեք լույսը չմարի։

Մի քանի հազար UPS-ներ դեռ կան, որ պիտի ձևափոխեն, բայց էլի են ընդունում: Մեր նկարահանման ընթացքում  դրանց թիվն  ավելացավ ևս մի քանիսով։ Ասում են՝ ֆեյսբուքից են հասցեն իմացել, պատերազմողների հետ են՝ ինչպես կարողանում են։ Ասում ենք շնորհակալություն, պատասխանում  են՝ շնորհակալություն չկա, մեծ բան չէ, մեծ բաները՝ 20 տարեկան տղերքն են անում՝ առաջնագծում։

 

Մանրամասները՝ տեսանյութում: