Իսրայելը ԼՂ-ի հարցով ռազմավարական ու բարոյական բարդ ընտրություն պետք է կատարի․ Bloomberg

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցյալ շաբաթ երկու հակառակորդ խմբերի միջև բախում է տեղի ունեցել Թել Ավիվ-Երուսաղեմ ճանապարհին, բախում Իսրայելում բնակվող հայերի ու ադրբեջանցիների միջև՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Այս մասին ասվում է ԼՂ հակամարտության հարցում Իսրայելի դիրքորոշման մասին Bloomberg-ի հոդվածում։

Հրապարակման հեղինակը նշում է, որ Իսրայելում մարդկանց մեծ մասը չի էլ լսել Լեռնային Ղարաբաղի մասին և չի էլ հետաքրքրում՝ ով կհաղթի։ Սակայն պատերազմն ինչ-որ չափով տեղափոխվել է Իսրայել։ Դա կարող է և պետք է ստիպի Իսրայելին՝ ռազմավարական ու բարոյական բարդ ընտրություն կատարել, և դա կարող է հետաքրքիր հնարավորություններ ստեղծել։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին 30 տարիներին Իսրայելն ու Ադրբեջանը հարմար գործընկերներ են։ Շիա մուսուլմանական բռնապետական Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին, իսկ Հրեական պետությանից ժամանակակից զենք է գնում։ Հայաստանն էլ պնդում է, որ այդ զենքերն ազերիների կողմից օգտագործվում են ԼՂ-ի խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար։

Իսրայելն ընդունում է դա, սակայն նշում է, որ պատասխանատու չէ, թե ինչպես են ադրբեջանցիները զենքերն օգտագործում։

Ըստ հոդվածագրի՝ այս թույլ պատասխանը ցույց է տալիս, որ Իսրայելն Ադրբեջանից միայն նավթ չէ, որ ստանում է։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին, որն Իսրայելի երդվյալ թշնամին է։ Բաքուն առնվազն կարևոր աղբյուր է հետախուզական տվյալների հավաքագրման համար։ Բացի այդ, կան որոշ հաղորդումներ, որ այն հավանական վայր է Իսրայելի օդուժի հարձակման համար։ Սա էլ Ադրբեջանը կարևոր արժեք ունեցող երկիր է դարձնում Իսրայելի համար, որին չի պատրաստվում լքել։

Հրապարակման համաձայն՝ Հայաստանն աշխարհաքաղաքական արժեք չունի Իսրայելի համար, բայց կան բարոյական արժեքներ, որոնք Իսրայելը չի կարող արհամարհել։ Հայերն ու հրեաները միանման ժողովուրդներ են, երկուսն էլ դարավոր հետապնդումներից հետո վերականգնել են իրենց ինքնիշխանությունը, իրենց անկախությունը։ Նշվում է նաև, որ ամենամեծ նմանությունն այն է, որ հայերն ու հրեաները 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են, թեև տասնամյակներ շարունակ Իսրայելը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երուսաղեմը չի ցանկանում հրաժարվել 1915 թվականին Թուրքիայի կողմից 1.5 մլն հայերի ջարդերը «զանգվածային սպանություններ» որակելուց։

Հոդվածագիրը նշում է՝ իրատեսական չէ պատկերացնել, որ Իսրայելը կվնասի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, բայց պետք է և կարող է զենք վաճառել՝  պայմանով, որ այն չի կիրառվի խաղաղ բնակչության դեմ։ Իսրայելի շահերից չի բխում, որ իր զենքերը հայտնվեն սիրիացի ու լիբիացի վարձկանների ձեռքում, որոնց Թուրքիան ուղարկում է Ադրբեջան։ Իսրայելը պետք է նաև պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Իսրայելն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են, հասկանում են միմյանց դժվարությունները՝ որպես ժողովրդավարություններ իսլամական բռնապետությունների ծովում»,- ամփոփում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան