Տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին

ԲիԲիՍի. Նախարար Մնացականյան, ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը:

Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք են հանցագործները: Սա է հենց Ադրբեջանի քաղաքականությունը. մեղադրանքներ հնչեցնել և ագրեսիան շարունակելու արտոնություն ստանալ: Սա այն է, ինչ նրանք անում են, անում էին ողջ ընթացքում և շարունակում են նաև հիմա. կատարյալ անհարգալից վերաբերմունք և արհամարհանք իրենց իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության շրջանում շարունակական ավերածություններ: Սա սարսափելի է: Սա բացարձակապես անընդունելի է:

ԲիԲիՍի. Այսպիսով, Դուք կտրականապես հերքում եք Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումներն առ այն, որ դուք` հայկական բանակն է խախտել զինադադարը` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Զոհրաբ Մնացականյան. Այն ուժի մեջ է մտել կեսգիշերին: Եվ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց մենք արդեն իսկ արձանագրում էինք ադրբեջանական կողմի խախտումներ: Գիշերը հարաբերական անդորր է եղել: Ժամը 7:20-ին նրանք սկսել են զանգվածային հարձակողական գործողություններն Արցախի դեմ: Առավոտյան ժամը 7:20-ին տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդեցին մեր Պաշտպանության նախարարությունը և Արցախի Պաշտպանության բանակը, ինչի հիման վրա էլ մենք հանդես եկանք հայտարարությամբ: Եվ սա հստակ հաստատված է: Այս մասին մենք շատ հստակ ասել ենք. ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու որևէ մեղադրանք, ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու հավասարության նշան դնելու այս քայլերը, որոնք, ըստ էության, արտոնում են Ադրբեջանին` շարունակելու այս ագրեսիան:

ԲիԲիՍի. Լավ, ուստի դուք առաջինը չեք կրակել: Հիմա կարող եք դա ասել, այդպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Ես վերջին մոտ երեք րոպեների ընթացքում հենց դա էլ ասում էի:

ԲիԲիՍի. Հաշվի առնելով այն ամենն, ինչ Դուք ասացիք, վստահության ակնհայտ խարխլումն ու այն փաստը, որ զինադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ, ի՞նչ է լինելու հիմա: Ես նկատի ունեմ, որ դա լավ նախանշան չէ ապագայի համար, այդպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Դա միանշանակ բարձրացնում է ամբողջ տարածաշրջանում հետագա ապակայունացման ռիսկերը, և սրա մասին մենք հետևողականորեն բարձրաձայնել ենք վերջին երեք շաբաթների ընթացքում: Սեպտեմբերի 27-ից Արցախի մեր հայրենակիցների դեմ սանձազերծելով այս ագրեսիան՝ Ադրբեջանն ընտրեց հարցի լուծման ռազմական ուղին: Դա է հանդիսանում ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս հետագա ապակայունացման ռիսկը:

ԲիԲիՍի. Ինչո՞ւ է Հայաստանը թիրախավորում Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում քաղաքացիական բնակչությանը:

Զոհրաբ Մնացականյան. Խաղաղ բնակչության առնչությամբ մենք շատ հստակ ենք եղել. երեք շաբաթ շարունակ Ստեփանակերտը` Արցախի մայրաքաղաքը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հարյուրավոր գյուղեր ենթարկվում էին անդադար հրետակոծության և ռմբակոծության` անօդաչու թռչող սարքերի և թուրքական օդուժի կողմից կառավարվող թուրքական արտադրության «Բայրաքթարների» միջոցով: Հրթիռներ, «Գրադ», «Սմերչ», տանկեր, ավիացիա, ամեն ինչ ուղղվում էր այդ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա: Մեր հայրենակիցների համար այս իրավիճակը պարզապես սոսկալի է: Կան բազմաթիվ տեղահանվածներ: Մարդիկ ապրում են ապաստարաններում: Էլեկտրակաէներգիայի և ջրի մատակարարումը խաթարվել է: Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր անցնում են այս տառապանքների միջով: Ադրբեջանը չի հասկանում քաղաքակիրթ լեզուն:

ԲիԲիՍի. Լավ պարոն նախարար, դա ամենևին էլ իմ հարցը չէր: Ինչու՞ են խաղաղ բնակիչները սպանվում Գյանջայում:

Զոհրաբ Մնացականյան. Սպասեք: Զինվորականները մտնում են մեր քաղաքացիական բնակավայրեր: Նրանք խեղում են մարմիններ, նրանք այնտեղ գլխատում են մեր հայրենակիցներին: Այս ամբողջն արձանագրված է: Նրանք Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ են հավաքագրել Սիրիայից և Լիբիայից, և այդ ահաբեկիչները կռվում են մեր ժողովրդի դեմ: Այս ամենն արձանագրված է: Այս ամենը հասանելի է միջազգային հանրությանը: Այդ բոլոր հավասարության նշանները բացարձակապես անընդունելի են: Մենք կրկին միայնակ կանգնած ենք երեք թշնամիների դեմ` Թուրքիայի, Ադրբեջանի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:

ԲիԲիՍի. Այս ամենը հերքվում է, հատկապես սիրիացի ահաբեկիչների ներկայությունը: Այն, ինչի մասին Դուք նշում եք, արդարացնում է Գյանջայի քաղաքացիական շրջանների հրթիռակոծումը:

Զոհրաբ Մնացականյան. Ես նորից եմ կրկնում՝ ես միայն կարող եմ խոսել այն մեծ վնասի մասին, որ պատճառվել է մեր հայրենակիցներին. Տառապանքներ, որոնք պատճառվել են Արցախի մեր հայրենակիցներին: Դարձյալ մենք միայնակ առերեսվում ենք այդ երեք թշնամիներին: