1000 խոշոր հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարել են շուրջ 721 մլրդ 397 մլն դրամ հարկ․ ովքե՞ր են առաջին տասնյակում

Լուրեր

04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
Բոլորը

1000 խոշոր հարկ վճարողների կողմից այս տարվա հունվար-սեպտեմբերին, ընդհանուր առմամբ,  վճարվել է շուրջ 721 մլրդ 397 մլն դրամ հարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին շուրջ 764 մլրդ 558 մլն դրամ հարկ: Այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը նվազել են շուրջ 43 մլրդ 161 մլն դրամով կամ 5,6 տոկոսով։

2020-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ շուրջ 36 մլրդ 215 մլն դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է շուրջ 40 մլրդ 277 մլն դրամ հարկ։ Այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ընկերության վճարած հարկերը նվազել են շուրջ 4 մլրդ 61 մլն դրամով կամ շուրջ 10.1 տոկոսով։ Նշենք, որ ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է շուրջ 34 մլրդ 866 մլն դրամ։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր շուրջ 33 մլրդ 624 մլն դրամ հարկ: Այս դեպքում ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 1 մլրդ 242 մլն դրամով կամ 3․7 տոկոսով։ Այս ընկերությունը ևս, նախորդ տարվա համեմատ, բարելավել է իր դիրքերը՝ 3-րդ տեղից հայտնվելով 2-րդ հորիզոնականում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը գլխավորում էր նախորդ տարվա առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը, այս տարի 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել է շուրջ 31 մլրդ 310 մլն դրամ հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 40 մլրդ 594 մլն  դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են շուրջ 9 մլրդ 284 մլն դրամով կամ 22.9 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը վճարել է 16 մլրդ 265 մլն դրամ։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր շուրջ 12 մլրդ 524 մլն դրամ հարկ։ Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են շուրջ 3 մլրդ 741 մլն դրամով  կամ 29.9 տոկոսով։

5-րդ խոշոր հարկատուն «Սիփիէս Օիլ»-ն է, որը վճարել է շուրջ 14 մլրդ 361 մլն դրամ։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր շուրջ 9 մլրդ 104 մլն դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն աճել են շուրջ 5 մլրդ 257 մլն դրամով կամ 57.7 տոկոսով։

6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած շուրջ 12 մլրդ 727 մլն դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 13 մլրդ 362 մլն դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն այս դեպքում ավելացել են շուրջ 635 մլն դրամով կամ 4.7 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է շուրջ 11 մլրդ 953 մլն դրամ հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ընկերությունը վճարել էր 10 մլրդ 750 մլն դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են շուրջ 1 մլրդ 203 մլն դրամով կամ 11.2 տոկոսով։

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն է՝ վճարած 10 մլրդ 518 մլն դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 9 մլրդ 701 մլն դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 817 մլն դրամով կամ 8.4 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է, որը վճարել է 10 մլրդ 358 մլն դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 654 մլն դրամ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը աճել են շուրջ 3 մլրդ 703 մլն կամ 55.7 տոկոսով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը վճարել է շուրջ 9 մլրդ 38 մլն դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր շուրջ 10 մլրդ 538 մլն դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են 1․5 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով: Նշենք, որ 2019 թվականի առաջին 9 ամիսներին ընկերությունը 1000 խոշոր կարկատուների ցանկում զբաղեցնում էր 7-րդ տեղը։

Անժելա Պողոսյան