Թեև ադրբեջանական գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց ռազմաքաղաքական հետևանքների պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը․ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև։ Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ հույն գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակաշրջանում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու գործում»,- ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների տարածաշրջանները՝ Արևելյանը, Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայում բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է։

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է։ Թուրքիան է՝ ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումով: Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև Հայաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Իսկ երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով․ «Թեև ադրբեջանական գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց ռազմաքաղաքական հետևանքների պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: