«Ինքն իր զինվորի կողքին էր միշտ»․գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու Ազգային հերոսի կոչում ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Եղիր խիստ, բայց արդարացի, բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի»,- սա հերոսի համար առաջ գնալու, ապրելու նախապայմանն է։

Գնդապետ Վահագն Ասատրյանը 23 տարի Հայոց բանակին ծառայելուց հետո ադրբեջանա-թուրքական ահաբեկչական մարտերում երկու օր առաջ հերոսի մահով ընկավ։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին։

Ասատրյանի համար հերոսի իրական կերպար էր Մոնթե Մելքոնյանը։ Մարտական ընկերները պատմում են՝ ինքն էլ Մոնթեի պես իր զինվորներին մենակ չէր թողնում։

«Ինքը մեր լավ հրամանատարն ա, ինքը որտեղ զոհվել ա, էդտեղ գործ չուներ, բայց ինքն իր զինվորի կողքին ա եղել միշտ․․․ Իր նպատակը մենք հաղթանակն էր, մեր բոլորիս նպատակն է դա, և մենք հաղթելու ենք հաստատ, մենք պետք ա մեր հրամանատարի վրեժը լուծենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փոխհրամանատար Ավետիս Առաքելյանը։

Հերոսը երկու անչափահաս երեխա ունի։ Մարտի դաշտում Վահագն Ասատրյանի սխրանքների մասին ընկերները փակագծեր չեն բացում, ասում են՝ այդ մասին պատերազմի ավարտից հետո։

Հրամանատար Վահագն Ասատրյանն այսօր Եռաբլուրում զինվորական կարգով հուղարկավորվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան