Հանուն զինվորների, մեր եղբայրների. երիտասարդներն անձրևանոցներ են պատրաստում և ուղարկում սահման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի հատված 13 օր է՝ վերածվել է կարի փոքրիկ արտադրամասի: Թատերականի տասնյակ ուսանողներ, ինչպես նաև՝ այլ կամավորներ առավոտից երեկո ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիայի դեմ պայքարող զինվորների համար անձրևանոցներ են պատրաստում: Միտքը ծագել է ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանի մոտ այն բանից հետո, երբ համացանցում կարդացել է, որ զինվորներին անձրևանոցներ են անհրաժեշտ: «Առաջին 23 օրինակը ես ու ընկերս տան պայմաններում ենք արել, հետո մեզ միացել են համակուրսեցիներ: Թատերականը տրամադրել է տարածքը: Հիմա օրական 60-ից 80 հոգի կամավորներ են մոտենում, սիրով օգնում»,- ասաց նա:

Լիլիթի թիմի համար այս պահին միակ խնդիրը հումքի ձեռքբերումն է. «Եթե ուզում ենք ապահովել շատ քանակ, իսկ օր է եղել, որ մենք 750-800 հատ արտադրել ենք, դրա համար մեզ օրական 140-150 հազար դրամ գումար է պետք: Աջակցություն լինում է, բայց հումքը գրեթե միշտ խնդիր է»:

Չնայած սրան՝ երիտասարդներն ամեն ինչ անում են, որպեսզի աշխատանքը կանգ չառնի: Իսկ երբ անձրևանոցները նախնական տեսք են ստանում՝ Լիլիթի ընկերը՝ Միքայելը, սիրով փորձում է, վերջին շտկումներն արվում են՝ զինվորներին ուղարկելուց առաջ: Միքայելն ինքն էլ Թատերականի ուսանողներից է, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Առայժմ թիկունքից է օգնում, թեև պատրաստ է ամեն պահի առաջնագիծ մեկնել: «Թող առաջնագծում մեր զինվորներն իմանան, որ թիկունքն ամուր է, իրենք կողքին կանգնած ենք, սպասում ենք մեր հերթին և ուրախ ենք իրենց սխրանքներով»,-ասաց Միքայել Սարգսյանը:

Երիտասարդներն ի սկզբանե աշխատել են միայն պոլիէթիլենային տոպրակներով, այժմ նաև կտորե հումք ունեն: Այս ընթացքում մոտ 4000 անձրևանոց են ուղարկել առաջնագիծ. օրական պատրաստվում է 300-ից մինչև 800 անձրևանոց: Երբ համոզվում են, որ զինվորի բաժինը տեղ է հասել՝ հասկանում են՝ աշխատանքն իր նպատակին ծառայել է և ավելի մեծ թափով լծվում գործի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան