Սննդամթերքը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ թանկացել

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0․8%-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Թանկացում է նկատվում մրգի ապրանքաշուկայում՝ 20․1%-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքաշուկայում՝ 3,8%-ով։ Մասնավորապես թանկացել են ալյուրը և ձավարեղենը՝ 11․1%-ով, հացը՝ 1․9%-ով, մակարոնեղենը՝ 4․7%-ով, բրինձը՝ 7%-ով։

Կաթնամթերքի շուկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 0․4% գների աճ։ Մասնավորապես՝ կաթը թանկացել է 1․3%-ով, յոգուրտն ու մածունը՝ 2․9%-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 1․1%-ով, իսկ ձուն էժանացել է 3․7%-ով։

Բանջարեղենի շուկայում գնաճը կազմել է 6․9 %։ Մասնավորապես՝ թանկացել է կարտոֆիլը՝ 29%-ով, պահածոները և մշակված բանջարեղենը՝ 7․3%-ով։ Թանկացել են նաև շաքարավազը՝ 6․4%-ով, հրուշակեղենը՝ 1․4%-ով, հանքային կամ աղբյուրի ջուրը՝ 1․3%-ով։

Որոշ ապրանքատեսակների մասով էլ գների նվազում է գրանցվել։ Գնանկում է արձանագրվել մսամթերքի շուկայում՝ 3․3%-ով․ մասնավորապես՝ խոզի միսը՝ 5․5%-ով, տավարի միսը՝ 3%-ով, թռչնամիսը՝ 9%-ով, իսկ գառան, ոչխարի և այծի միսը թանկացել է 4․4%-ով։ Ձուկն ու ծովամթերքն էժանացել են 4․2%-ով, շոկոլադը՝ 5․5%-ով։

Իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում սեպտեմբերին 0․8%-ով գնանկում է արձանագրվել։ Մասնավորապես՝ միրգն էժանացել է 9․9%-ով, բանջարեղենը՝ 4․8%-ով։

Անժելա Պողոսյան