Երեկ Վարդենիսի տարածաշրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային հարվածելու հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 զինծառայող․ Դատախազություն

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ:

«Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:

2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող  նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում:

2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք,  Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի  կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ:

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Հոկտեմբերի 14-ին, խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը, ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան  համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թիրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում:

Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով»,- ասված է Գլխավոր դատախազությանտարածած հաղորդագրությունում: