ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են այսօր Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում վիրավորված երեխային

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Այս տեղեկությունը հաստատվել է համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այնուհետև, այս տեղեկությունը որոշակի ծավալով տարածում է ստացել նաև մամուլի մի շարք հրապարակումներում:

  1. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ նույն օրը արագ արձանագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը մեկնել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր և բժշկական անձնակազմի հետ: Դրանից բացի, մի շարք հարցեր են քննարկվել նաև համայնքի ղեկավարի հետ:

  1. Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած:

Այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը:

  1. Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարևորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաև պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները:

Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում:

  1. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ երեխայի առողջական վիճակը ներկայում գնահատվում է ծանր:

Երեխան ունի աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: Երեխան ունեցել է արյան կորուստ:

  1. Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին` խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:

Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով:

Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից:

 

 

Արման Թաթոյան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

 

 

  1. In the morning of October 14, at around 09:00, the Azerbaijani armed forces launched targeted drone strikes near Vardenis in the Sotk civilian community of Gegharkunik province of Armenia.

As a result of the launched drone strikes, a Vardenis city habitant, who is 14-year-old child Nar. A, was injured and is now be treated at a hospital intensive care unit.

At the moment of the drone strikes, there were other civilians, including children, in an agricultural field participating in the seasonal potato harvest.

This information was confirmed to the Human Rights Defender of Armenia by the head of local community and by local civilians who referred the incident to the Human Rights Defender. The information is now also circulating in some media.

  1. On the same day the Human Rights Defender of Armenia has dispatched a special mission, including a medical doctor, to the civilian hospital, the Surb Astvatsamayr Medical Center for fact-finding purposes.

During the visit, private interviews took place with the injured child, his father and the healthcare staff. Apart from these interviews, a number of issues were discussed with the head of local community.

  1. The mission revealed that the injured child, his father E. A. and his 16-year-old brother Nor. A. had gone to their family-owned agricultural field for the seasonal potato harvest on October 14 and, shortly after arriving at the field in the morning; they heard the noise of the drone. According to the child, at the moment of the drone appeared and then began striking, they started running. The drone strike targeted and landed at the precise place where they were standing.

The incident specifically evidences the willful criminal intent of the Azerbaijani armed forces to target and deprive of life illegally Armenian civilians.

  1. The Human Rights Defender considers it important to underline that seasonal harvest is active in Gegharkunik province currently and that these harvest works are vital for every family of the province. In many cases it is the main source of families’ income. For that reason, people have to go to the agricultural field for the seasonal harvest with families.

It is worth mentioning, as the injured child informed, he and his elder brother currently cannot attend school, since all of the schools in the city of Vardenis and its neighboring areas are closed due to the continuous air attacks, including drone attacks by the Azerbaijani armed forces.

  1. Doctors of the Surb Astvatsamayr Medical Center informed the Human Rights Defender’s Office, that the child’s current health condition is serious. In particular, he has got right-sided pneumothorax, left-sided penetrating hemopneumothorax, blunt abdominal injury, subcapsular splenic hematoma and there is shrapnel lodged in tissue on his right-side.

The child has also suffered immense blood loss.

  1. The Human Rights Defender, being an independent national human rights body, as well as a body monitoring the implementation of the provisions of the UN Convention on the Rights of the Child, strongly condemns the targeted attacks by Azerbaijani armed forces against civilians, including children, which has resulted in grave violations of children’s rights and absolute ignorance of fundamental requirements of international law.

International human rights organizations, and especially organizations dedicated to the protection of child rights, should undertake urgent measures to make a proper legal assessment of these cases and take all action to exclude their occurrence in the future.

Indiscriminate and often targeted attacks of Azerbaijani armed forces against children must be strongly condemned by the international community.

Arman Tatoyan


The Human Rights Defender of Armenia

 

 

  1. Утром 14 Октября, около 09:00, азербайджанские вооруженные силы беспилотным летательным аппаратом нанесли удары в направлении гражданского населенного пункта (община) Сотк недалеко от города Варденис Гегаркуникской области Армении.

В результате нанесенных беспилотным летательным аппаратом ударов был тяжело ранен житель города Варденис – 14-летний ребенок Нар. А., который сейчас находится в реанимационном отделении больницы.

В момент обстрелов беспилотника на сельскохозяйственных полях, для сезонного сбора урожая картофеля, также находились другие гражданские лица, в том числе дети.

Эту информацию Защитнику прав человека Армении подтвердили глава местной администрации и местные жители, которые обратились к Защитнику прав человека. Позже информация была распространена в некоторых публикациях прессы.

  1. В тот же день Защитник прав человека Армении направил в больницу Сурб Астжацамайр специальную рабочую группу сотрудников, в том числе врача с целью установления фактов.

Во время посещения были проведены частные беседы с пострадавшим ребенком, его отцом и медицинским персоналом. Кроме того, некоторые вопросы были обсуждены с руководителем местной общины.

  1. Рабочая группа выявила, что ранним утром 14 Октября ребенок, его 16-летний родной брат Нор. А., а также его отец Е. А. поехали на семейное сельскохозяйственное поле для сбора сезонного урожая картофеля и вскоре после этого услышали шум беспилотника. По словам ребенка, в момент ударов беспилотника они начали бежать, и удар беспилотник попал именно в то место, где они стояли.

Этот факт особо подтверждает преступное намерение вооруженных сил Азербайджана нацеливать и незаконно лишать жизни мирных жителей.

  1. Защитник прав человека Армении обращает особое внимание на то, что в Гегаркуникской области сейчас период активного сезонного урожая, жизненно важного для каждой семьи. В большинстве случаев урожай является главным источником семейного дохода. По этой причине жителям приходиться ехать на сельскохозяйственное поле за сезонным урожаем вместе с членами своих семей.

Необходимо отметить, что как передал раненный ребенок, он и его старший брат в настоящее время не имеют возможности посещать школу, поскольку все школы в городе Варденис и соседних районах закрыты из-за продолжающихся воздушных атак азербайджанских вооруженных сил.

  1. По словам врачей Медицинского Центра Сурб Аствацамайр, состояние здоровья ребенка сейчас оценивается как тяжелое. В частности, у него правосторонний пневмоторакс, левосторонний проникающий гемопневмоторакс, тупая травма живота, субкапсулярная гематома селезенки и осколок в мягкой ткани справа.

У ребенка была кровопотеря.

  1. Защитник прав человека, являясь независимым национальным правозащитным органом, а также органом, исполняющим мониторинг имплементации положений Конвенции ООН «О правах ребенка», решительно осуждает целенаправленные нападения вооруженных сил Азербайджана на гражданских лиц, в том числе детей, эти действия приводят к грубым нарушениям прав детей и абсолютному игнорированию фундаментальных требований международного права.

Международные правозащитные организации и особенно организации по защите прав детей должны предпринять срочные меры для надлежащей правовой оценки таких случаев, а также исключения их возникновения в будущем.
Неизбирательные нападения вооруженных сил Азербайджана, направленные против детей должны быть решительно осуждены международным сообществом.

 

Арман Татоян


Защитник Прав Человека Армении