Վարչապետն ասաց՝ մենք չենք կարող անորոշ, վերացական խոստումների դիմաց զիջումների գնալ․ Աղասի Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի փորձագետ Աղասի Մարգարյանի հետ

 

-Պարո՛ն Մարգարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմեց ժողովրդին, ըստ էության, ներկայացնելով նաև Արցախում բռնկված պատերազմի պատճառը․ «Ադրբեջանը հասել էր նրան, որ հայ ժողովրդին դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունն է՝ Ադրբեջանին հանձնել նախ՝ հինգ տարածքներ, ներկայացնել երկու տարածք հանձնելու ժամանակացույց, և արձանագրել, որ Արցախի որևէ կարգավիճակ լինելու է Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ տարածքներ հանձնվելու էին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց։ Եվ մեր կառավարությունը հրաժարվել է այդ առաջարկից»։ Ձեր կարծիքով՝ պատերազմից խուսափելու գինը ո՞րն էր։

-Պատերազմից խուսափելու գնի մասին չէի ուզենա խոսել, կուզեի ասել, որ այդ պլանը նորություն չէ մեզ համար։ Դա հայտնի «Կազանյան փաստաթուղթն» է, դրանից առաջ մշակված տարբերակներն են, և այդտեղ, ըստ էության, նոր բան չկա։ Եվ հասկանալի է, որ Հայաստանը, Արցախը ու նրա հասարակությունը պարզապես չի կարող գնալ այդ պլանով։ Ես չեմ ուզում անդրադառնանք փաստաթղթի՝ մի քանի տասնյակ էջանոց դրույթներին, ուղղակի մեջբերենք հասարակ բանաձևը, դա ինչպես նշվեց՝ «Խաղաղություն տարածքների դիմացն» է։ Այստեղ նույնիսկ «խաղաղություն» տերմինը որևէ բանով երաշխավորված չէ։ Այսինքն՝ խաղաղության կամ ավելի ճիշտ է՝ անվտանգության անորոշ խոստում է ինչ-որ տարածքների դիմաց, և այս բանաձևը ինքնին ոչ մի տեղ չտանող է և դրան պատասխան է տրվել նախկինում։ Իսկ հենց այսօր արդեն իսկ հրապարակային կերպով վարչապետի ուղերձում ասվեց այդ մասին՝ մենք չենք կարող վերացական, անորոշ խոստումների դիմաց ինչ-որ բաներ զիջել։

-Արցախի հարցի կարգավորման փաստաթղթերում խոսք է գնացել նաև խաղաղապահների տեղակայման մասին։ Դա այսօր իր հրապարակային խոսքում շեշտեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք ինչպե՞ս ենք դիտարկում խաղաղապահների հնարավոր գոյությունը Արցախում։

-Գիտեք, խաղաղապահների տեղակայումը վարկածներից մեկն է ցանկացած տարածաշրջանում խաղաղության կամ անվտանգության հաստատման համար։ Խաղաղապահները օգտագործվում են այդ նպատակով։ Բայց մենք մի քանի շերտ խնդիրներ ունենք՝ նույնիսկ խաղաղապահական ուժերի դեպքում պետք է երաշխիք լինի, որ դրանով լիարժեք, 100 տոկոսանոց անվտանգություն ու խաղաղություն են ապահովելու։ Կա՞ արդյոք այդ երաշխիքը, ես, մեղմ ասած, չեմ կարող պատասխանել, ոչ թե հերքել կամ հաստատել։ Մենք տեսականորեն դիտարկում ենք։ Բացի այդ, խաղաղապահ ուժերի տեղակայումը որևէ տարածաշրջանում պետք է համաձայնեցված լինի տարածաշրջանի բոլոր խաղացողների և մասնակիցների հետ։ Եթե մենք Հարավային Կովկասի կամ հենց մեր հակամարտության մասին ենք խոսում, ապա պետք է հասկանանք, որ այստեղ բոլոր կողմերը, այդ թվում՝ ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը պետք է նման միտման գնան։ Ռեալ իրականությունն այն է, որ հոկտեմբերի 10-ին ռուսական կողմի ջանքերով տեղի ունեցավ պատերազմական շարունակվող գործողությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, 11 ժամանոց բանակցությունը, որի արդյունքում ընդունվեց շատ թե քիչ հրադադար ենթադրող ինչ-որ հայտարարություն, որն ընդունման պահից հաջորդ վայրկյաններին դադարեց փաստացի գոյություն ունենալ, որովհետև Ադրբեջանը շարունակում է հարձակումը շփման գծում։ Եթե հումանիտար դադար չի հաստատվում, Արդբեջանին հնարավոր չի լինում, որ գնա հրադադարի, ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան