Սա անմիջական մարտահրավեր է Ռուսաստանին, սա ապտակ է Ռուսաստանին․ Վլադիմիր Սոլովյովը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածելու մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE»-ի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարվածելուն։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի, ապա ոչ մի պետություն այլևս չի ցանկանա լինել ՌԴ հովանու ներքո։

«ՀԱՊԿ-ը ընդհանրապես ի՞նչ է։ Հայաստանը, որ հանդիսանում է մեր գործընկերը,  գտնվո՞ւմ է մեր հովանու ներքո, թե՞ ոչ։ Ադրբեջանի Զինուժն ուղղակի կերպով խոստովանում է, որ անմիջականորեն խփել է Հայաստանի տարածքին, ընդ որում՝ նրանք դա անվանում են պրեվենտիվ։ Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրախներ խոցել մեր դաշնակցի տարածքում։ Նրանց մոտ գործում են ահաբեկչական խմբավորումներից ահաբեկիչներ, որոնց մենք ոչնչացնում ենք Սիրիայում, իսկ հիմա նրանք հայտնվել են մեր սահմաններից 80 կմ հեռավորության վրա, որոնց բերում է այստեղ Ադրբեջանը կամ, ինչպես հիմա է պարզվում, նրա եղբայր Թուրքիան, և նրանք այնքան հանդգնություն ունեն, որ խփում են մեր դաշնակցի տարածքին։ Այսինքն՝ սա անմիջական մարտահրավեր է Ռուսաստանին, սա ապտակ է Ռուսաստանին։ Այս սադրանքին հավանություն տվե՞լ է Ադրբեջանի ղեկավարը, թե՞ ոչ, նա պատրաստվո՞ւմ է դրա համար ներողություն խնդրել, թե՞ ոչ։ Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ինքնուրույն է որոշում կայացրել հարված հասցնել մեր դաշնակցի տարածքին»,- հայտարարել է Սոլովյովը՝ հարցադրում անելով, թե հիմա սա համարվում է հայ-ադրբեջանական պատերա՞զմ։

«Ո՞վ կցանկանա այսքանից հետո քայլել Ռուսաստանի անձրևանոցի տակ, եթե Ռուսաստանը չի պաշտպանում իր դաշնակիցներին»,- հռետորական հարց է ուղղել Սոլովյովը։

Տաթև Ֆռանգյան