Գյումրեցի կին դերձակների «կամավորական բանակը» զինվորների համար քնապարկեր ու անձրևանոցներ է կարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայրենիքի պաշտպաններին ամեն կերպ օգնելու ցանկությունը բոլորին է համակել։ Այս օրերին Գյումրիում հերթական նախաձեռնություն է սկիզբ առել՝ գյումրեցի կանայք զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներ են կարում։

Անահիտ Գրիգորյանը մոր՝ Հասմիկ Խաչատրյանի հետ դեռևս 2015 թվականին հիմնել է հագուստի կար ու ձևի ընտանեկան բիզնեսը՝ «Դերձակ Գյումրի» անվանումով։ Պատերազմը սկսելուն պես «Դերձակ Գյումրին» մի խումբ կամավորների հետ զինվորների համար խիստ անհրաժեշտ անձրևանոցներ ու քնապարկեր է կարում։

«Փոքր ծավալներով աշխատանք էին անում, բայց պատերազմական դրությունը սկսվելուն պես նախաձեռնեցինք  զինվորների համար առաջնային անհրաժեշտություն համարվող անձրևանոցներ և քնապարկեր կարել, քանի որ եղբայրս, լինելով ապրիլյան պատերազմի մասնակից, ասում էր՝ սննդից առավել կարևոր էր չոր հագուստ ունենալը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Գրիգորյանը։

Նախ սկսել են աշխատել փոքր թիմով ու ծավալներով, բայց ընթացքում համալրվել են մեծաթիվ կամավորներով։ Հումքն ու ֆինանսական միջոցներն էլ ապահովում են աջակիցների օգնությամբ։

«Սկսեցինք աշխատանքները ընտանիքիս սեփական միջոցներով, բայց քանի որ ցանկություն կար ընդլայնել ծավալները, որոշեցինք դիմել մեր ընկերների օգնությանը։ Սոցցանցերով տարածեցինք հայտարարություն և ստացանք արձագանքներ, ինչն էլ ապահովեց աշխատանքի անընդհատությունը։ Հետագայում մեզ աջակցող ընկերների խմբին միացան անծանոթ աջակիցներ, ովքեր մեզ ապահովեցին հումքով և ֆինանսական միջոցներով։ Քանի որ պահանջարկը շատ էր և ցանկություն կար է՛լ ավելի մեծացնել ծավալը, որոշեցինք ներգրավել նաև կամավորների՝ տարածելով հայտարարություն։ Ունեցանք կամավորների մեծ հոսք և ստեղծեցինք դերձակների մեծ բանակ, որը ծառայում է թիկունքում՝ հանուն մեր զինվորի և հաղթանակի»,- պատմեց Անահիտ Գրիգորյանը։

Նա հավելեց, որ մինչ նախաձեռնությունը սկսելը չէին էլ պատկերացնում, որ այդքան արձագանքներ կստանան։

«Արդյունքում համոզվեցի, որ համախմբվածության արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր է անել»,- ասաց Անահիտը։

Պատերազմի առաջին օրվանից «Դերձակ Գյումրին» սկսել է աշխատանքները, և յուրաքանչյուր հաջորդ օր ավելացրել առաջնագիծ ուղարկվող անձրևանոցների և քնապարկերի ծավալները։

Այժմ կարի արհեստանոցում աշխատանքները եռում են, իսկ կամավորներն իրենց գործն անում են բարձր տրամադրությամբ ու ոգևորությամբ՝ հագուստի հետ սահման ուղարկելով նաև իրենց սերը։

«Աշխատում ենք հերթափոխով, քանի որ շատ կամավորներ մեզ են միանում աշխատանքային ժամերից հետո։ Կամավորները հագուստի հետ միասին առաջնագիծ են ուղարկում իրենց սերն ու օրհնանքը։ Ինչպես շատերն են ասում՝ մենք էլ առաջնագծի թիկունքն ենք պահում»,- ասաց Անահիտ Գրիգորյանը։

Էմմա Չոբանյան