Ռուսաստանին հարվածելն է Թուրքիայի նպատակը․ Մոսկվայում հասկացան՝ ստիպված են ռազմական միջամտության գնալ․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, Դուք երեկ երեկոյան եք Երևան եկել Ստեփանակերտից։ Խնդրեմ ներկայացրեք՝ ի՞նչ տեսաք Արցախում, ինչպիսի՞ն էր դրությունը։

– Դրությունը հետևյալն է՝ ոչ մի խուճապ չկա այնտեղ, բնակչությունն այս պատերազմն ընկալում է որպես հայրենական պատերազմ, մեծ վստահություն կա սեփական բանակի, սեփական ուժերի նկատմամբ, և կա այն գիտակցությունը, որ այնտեղից գնալու տեղ չունեն, պիտի մինչև վերջ պայքարեն։ Այնտեղ շատ հանգիստ, առանց խուճապի, հետևողականորեն, սառը ուղեղով և դատողությամբ պատրաստվում են երկարատև պատերազմի։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում էլ պիտի լինի այդ գիտակցումը և արդեն կա, սա հայրենական պատերազմ է, որի մոտալուտ ավարտի վրա հույս դնել պետք չի, պետք է մեր բոլոր ուժերը գեներացնենք՝ հաղթանակի հասնելու համար։

– Դուք ասացիք՝ պատրաստվում են երկարատև պատերազմի։ Այս պահին դիվանագիտական պրոցեսներ են գնում։ Երկրորդ օրն է՝ պաշտոնական այցով Ռուսաստանում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Երեկ Լավրովի, իսկ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է հանդիպում արտգործնախարարը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի: Համանախագահների կողմից շփումներ կան նաև ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների հետ։ Այս պրոցեսներն արդյո՞ք այն մասին չեն, որ պատերազմը կանգ առնի։

– Միջազգային հանրության արձագանքը հետևյալն է՝ դատապարտում են, հայտարարություններ են անում, բայց որևէ կոնկրետ քայլ առայժմ չեն ձեռնարկում։ Հույս էլ պետք չի ունենալ, որ այս փուլում հրադադար կլինի։ Հրադադար պարտադրողը լինելու է մեր բանակը, մեր զինուժը, և հրադադար պարտադրվելու է այն դեպքում, եթե Ադրբեջանը գիտակցի, որ ռազմական ճանապարհով չի կարողանալու իր առջև դրած խնդիրը լուծել։ Արդեն պատերազմի 17-րդ օրն է, նրանք կամաց-կամաց մոտենում են այդ գիտակցությանը, որովհետև, որոշ տվյալներով, Ադրբեջանի բանակի հզորության 40-45%-ն արդեն վերացել է, այսինքն՝ եթե մեր բանակը շարունակի ամուր կանգնած մնալ դիրքերում, ես վստահ եմ՝ կշարունակի, ապա հենց դա է հրադադարի հասնելու միակ ձևը։ Պետք չի հույս դնել միջազգային հանրության արձագանքների վրա։ Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը հրադադար հաստատելու ուղղությամբ այստեղ քայլեր կձեռնարկի միայն այն դեպքում, եթե կարողանա դրանից առավելագույն օգուտ քաղել։

– Ադրբեջանը վաղ առավոտից լայնամասշտաբ գործողություններ է սկսել առաջնագծում։ Ադրբեջանի կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պարո՛ն Բաղդասարյան, հումանիտար հրադադար խախտած Ադրբեջանի ռազմական թիվ մեկ խնդիրն այս պահին ո՞րն է։

– Մեր դեմ պատերազմում են Ադրբեջանն ու Թուրքիան, սա հատուկ ընդգծում եմ։ Նրանց նպատակը միայն Արցախը չէ։ Նրանց մինիմալ նպատակն է Արցախի բնաջնջումը, առավելագույն նպատակը՝ քարտեզի վրայից վերացնել Հայաստանը։ Դրա համար էլ բոլորս պիտի գիտակցենք, որ սա հայրենական պատերազմ է և այդ պատերազմում առայժմ մենք հույսներս կարող ենք դնել միայն մեզ վրա։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք, մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները՝ ներքաղաքական, բոլոր այլ հարցերը, ապագայի մասին ինչ-որ դատողություններ, ամեն ինչ մի կողմ դրած՝ մենք պիտի այսօր կասեցնենք թշնամու հարձակումը, որովհետև թշնամին եկել է մեզ ոչնչացնելու։ Այսօր վաղվա մասին խոսելն անիմաստ է, որովհետև եթե այսօր մեր բանակը դա չկանգնեցնի, վաղը մեզ համար պարզապես չի գալու։

– Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ադրբեջանի նպատակը պատերազմով հայկական կողմին ստիպելն էր՝ հրաժարվել Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու գաղափարից։

– Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ոչնչացնել Արցախն ընդհանրապես։ Նրանք մտածում են, որ հաղթողներին չեն դատում՝ ոչինչ, վերացնենք Արցախը, որին, գուցե, հետևեն կոշտ հայտարարություններ, պատժամիջոցներ, բայց ժամանակի ընթացքում դա կանցնի, չէ՞ որ իրենք նավթ ունեն և այլն։ Դա չստացվեց։ Չի ստացվել նաև բանակցություններում հետագայում իրենց դիրքերն ամրապնդել, որովհետև իրենք իրենց առջև դրած խնդիրները չկարողացան լուծել մեր հերոսական բանակի գործողությունների շնորհիվ։

– Այսօր ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը «ՌԴ ՊՆ-ին առանձնահատուկ մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումներից զինյալների տեղափոխման մասին տեղեկությունները»։ Այս հարցը Շոյգուն քննարկել է նաև Թուրքիայի ՊՆ-ի հետ։ Ինչո՞ւ ակտիվացավ ՌԴ ՊՆ-ն և ի՞նչ քայլեր սպասել։

– Ռուսաստանում, բարեբախտաբար, բավականին արագ հասկացան, որ սա միայն Հայաստանի ու Արցախի պատերազմը չէ, այստեղ նաև Ռուսաստանին հարվածելու նպատակ կա, եթե ո՛չ հենց գլխավոր նպատակն է դա։ Եվ այնտեղ հասկացան, որ իրենք վաղ թե ուշ ստիպված են լինելու ռազմական միջամտության գնալ։ Շոյգուի այս հայտարարությունները վկայում են, որ նրանք հասկացել են՝ ինչքան ավելի շուտ լինի այդ միջամտությունը, այդքան ավելի քիչ մասշտաբներով կլինի ահաբեկիչների կուտակումը, այսինքն՝ ավելի լավ է կանխել հիմա, քան կանխել դա ամիսներ անց՝ ավելի լայնամասշտաբ ձևով։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական նախարարների երկխոսությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հասկացել է, որ իրենց թշնամին Թուրքիան է, որը հեռահար նպատակներով ահաբեկիչներ բերելով՝ տրանզիտ է լինելու Հյուսիսային Կովկաս, հետո Վոլգայով հյուսիս կգնան, և ուզում են կանխել հիմա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան