Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չպետք է հայտնվի վտանգի տակ․ Վրաստանի ԱԳՆ ղեկավար

Լուրեր

29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևոր է, որպեսզի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանի որ այն ռազմավարական օբյեկտ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Այս մասին Վրաստանի կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է «Sputnik Georgia»-ն։

«Անկասկած, Հարավային Կովկասով անցնող ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը մեզ համար ծայրահեղ կարևոր շահերի ոլորտ են, և այս ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում։ Մենք խոսում ենք ինչպես տարածաշրջանում մեր գործընկերների՝ անմիջականորեն այն երկրների հետ, որոնց տարածքով անցնում են ռազմավարական նշանակության օբյեկտները, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերների հետ, քանի որ հենց այդ ռազմավարական օբյեկտներն են հանդիսանում տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»,- հայտարարել է Զալկալիանին։

Ելնելով այս ամենից, ինչպես պարզաբանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, բոլորը շահագրգռված են, որպեսզի ռազմավարական օբյեկտները չհայտնվեն վտանգի տակ։

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի այդ օբյեկտների վրա չլինի որևէ տեսակի ռազմական ազդեցություն։ Նավթամուղը ծայրահեղ կարևոր օբյեկտ է, որը կարևոր դերակատարություն ունի տարածաշրանի, ինչպես նաև ԵՄ էներգետիկ անվտանգության համար»,- ընդգծել է Զալկալիանին։

Հավելենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1․768 կմ է, որից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 249 կմ-ը՝ Վրաստանի ու 1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։

Տաթև Ֆռանգյան