Ադրբեջանի բերած ահաբեկիչները վտանգ են Ռուսաստանի համար․ Կրեմլում հասկացել են և ստիպված են միջամտել. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Կարճ դադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են։ Իրադարձությունները սրընթաց են զարգանում։ ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է՝ Ռուսաստանը տեղեկություն ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ներգրավվում են վարձկան զինյալներ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։ Խոսքը վերաբերվում է միջազգային ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրայ», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպություններին։ Պարո՛ն Պապյան, սա ի՞նչ կարևորության հայտարարություն է։

– Սա, կարծում եմ, խիստ կարևորության հայտարարություն է, որովհետև երբ այդ մակարդակով իրազեկ մարդը հայտարարում է, այլևս որևէ մեկը, հատկապես՝ Ռուսաստանում, չի համարձակվի կասկածի տակ դնել ինչպես ոմանք՝ պրոադրբեջանական և պրոթուրքական «քաղաքագետներ», որ ասում էին, թե ապացույցներ չկան ահաբեկիչների ներգրավման։ Սա կատարյալ ապացույց է, որովհետև Սերգեյ Նարիշկինը և նրա ղեկավարած կառույցը հենց սրանով են մասնագիտացված։ Նաև տեղեկատվություն տարածվեց, որ պատրաստվում են այն ճամբարները, որոնցից հավաքագրումն է տեղի ունենում, դրանց հարված հասցվեն։ Դա ոչ պաշտոնական տեղեկատվություն էր, և եթե նույնիսկ այն չիրականանա, նման մտքի տարածումը կարևոր է։ Հիմա, բացի Ռուսաստանի, հիշենք նաև այլ աղբյուրներ, այլ երկրներ, թերթեր, վստահելի աղբյուրներ դրա մասին նշել էին։ Սա կարևոր է այն իմաստով, որ միջազգային իրավունքի մեջ կան տարատեսակ հանցագործություններ, և կա մի տարատեսակ, որ կոչվում է «Էրգա-օմնես», որոնք ուղղված են բոլորի դեմ։ Օրինակ՝ ժամանակին այդպիսի հանցագործություն էր ստրկատիրությունը, ծովահենությունը, ներկայումս ահաբեկչությունը այդպիսի հանցագործություն է և դրա դեմ պարտավոր են պայքարել բոլորը։ Եվ այստեղ էապես տուժում է և՛ Թուրքիան որպես հավաքագրող երկիր, և՛ Ադրբեջանը, որպես դրանց սեփական զինուժում օգտագործող։ Եվ եթե անգամ առանձին միավորի տեսքով են, միևնույնն է, սա պետական ահաբեկչության ապացույց է։

– Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը նշում է, որ այդ ահաբեկիչները փող աշխատելու ակնկալիքներ ունեն ղարաբաղյան պատերազմում «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջան և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», – ընդգծել է Նարիշկինը: Պարո՛ն Պապյան, Ռուսաստանը արդեն հիմք ունի՞ ռազմական հակաահաբեկչական միջամտություն իրականացնելու, և արդյո՞ք կգնա նման քայլի։

– Այո, սա հիմք է ստեղծում, այսինքն՝ անկախ նրանից, թե անմիջապես իրենց դեմ ուղղված է, թե չէ, իրենք արդեն կողմերից մեկն են։ Այստեղ մեզ համար կարևոր է, թե Ռուսաստանն ինչ ձևով է պայքար մղելու։ Եթե օրինակ՝ փորձ արվի այս ամենի փաթեթավորմամբ տարածաշրջան, մասնավորապես՝ Արցախ խաղաղապահ ուժեր մտցնել, ես ինքը կտրականապես դեմ կլինեմ դրան, որովհետև ես դրա մեջ լուրջ վտանգներ եմ տեսնում և սա հարցի լուծում չէ, այլ հարցի էության ձևախեղում և վտանգավոր է այն առումով, որ մենք կարող է կորցնենք այն տարածքները, որտեղ մտցնեն այդ խաղաղապահներին։ Դա «Լավրովի պլանի» մի մասն է, իսկ եթե իրենք պայքարի մեջ կօգտագործեն օդային հարվածներ, կամ մեծ տեղեկություն տրամադրեն և աջակցեն մեզ, ես կարծում եմ՝ մենք էլ բավականին մեծ ուժ ունենք և եթե ռուսները մի փոքր օգնեն զենքով ու տեղեկատվությամբ, մենք կկարողանանք նրանց խնդիրները լուծել։

– Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը գործողությունների կանցնի՞ այսպիսի բարձր մակարդակի հայտարարությունից հետո։

– Ես կարծում եմ՝ Ռուսաստանը ստիպված է միջամտել, և հուսադրող է այս հայտարարությունը՝ ինչո՞ւ։ Կարծում եմ՝ Նարիշկինի նման հայտարարությունը հույս է տալիս, որ ուժայինները սկսել են Ռուսաստանում թափ հավաքել, որովհետև Ադրբեջանի բերած ահաբեկիչները լրջագույն վտանգ են։ Ներկայումս ամենամեծ վտանգը Հյուսիսային Կովկասի ապակայունացումն է։ Իրենք երկու չեչենական պատերազմով են ացնել, հսկայական խնդիրներ կան Դաղստանում, և այլն։ Հիմա, երբ սունի ահաբեկիչները գալիս են Ադրբեջան, կամ պետք է հյուսիս գնան, կամ հարավ, երկու պարագայում էլ Ռուսաստանի համար լավ չի։ Իհարկե Նարիշկինի այս հայտարարությունը Ռուսաստանին պարտավորեցնող է։ Այստեղ մեկ այլ նրբություն կա, ես հիշեցնեմ՝ երբ Ռուսաստանը զորք էր ուղարկում Սիրիա, իր հիմնական փաստարկն այն էր, որ հեռվում պետք է ահաբեկիչներին ոչնչացնեն և պատժեն, որպեսզի ստիպված չլինենք մեր տարածքում պայքարել։ Եվ այդքան միլիարդներ ծախսելուց և զոհերից հետո, երբ հանկարծ ահաբեկիչները հայտնվեն ՌԴ-ի տարածքում, դա կլինի ձախողման վկայություն և Պուտինը չի ուզում այդ ձախողումն արձանագրել։ Իսկ Ադրբեջանում լինելը, ինքնստինքյան, հնարավորություն է, որ ահաբեկիչները կհայտնվեն Դաղստանում, Չեչնիայում, վտանգը շատ մեծանում է։ Սա է ամենաշատն իրենց անհանգստացնում։ Սա լուրջ վտանգ է։ Իսլամական տեռորիզմի վտանգը Ռուսաստանի համար լրջագույն վտանգ է, որովհետև տեղում կա նման զանգված, որը հակված է դրան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան